f

Անկախ

Արարատ Միրզոյանը թարմացնում է «Նիկոլ Փաշինյանը հիմա՞ր, թե՞ դավաճան» թեմայով բանավեճը


Սերգեյ Լավրով–Արարատ Միրզոյան համատեղ ասուլիսի ժամանակ վերջինս սրտնեղել է, որ Թուրքիան նախապայմանով է խոսում Հայաստանի հետ։

Ըստ Միրզոյանի՝ թուրքական կողմը հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ–ադրբեջանական հարաբերություններով։

Միրզոյանը ճիշտ է գնահատում Թուրքիայի վարքագիծը, բայց չէ՞ որ Թուրքիան նախքան հայ–թուրքական շփումն էր այդ մասին խոսում։ ՀՀ իշխանությունները նո՞ր են լսել Էրդողանի, Չավուշօղլուի, մյուսների հայտարարությունները։

Մեր բոլոր զգուշացումներին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը և մյուսները չնկատելու էին տալիս Թուրքիայի հայտարարությունները և շուտասելուկի պես կրկնում էին «հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նաախապայմանների է» նախադասությունը։

Մենք բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, որ հայ–թուրքական «երկխոսությունն» իրականում հայ–թուրք–ադրբեջանական է, և որ Թուրքիան չի էլ թաքցնում, որ միայն ադրբեջանական պահանջները (Ղարաբաղի ճանաչում Ադրբեջանի կազմում, Զանգեզուրի միջանցքի տրամադրում) բավարարելուց հետո կարող են կարգավորվել հայ–թուրքական հարաբերությունները (չհաշված՝ թուրքական նախապայմանները Հայոց ցեղասպանության ու այլ թեմաներով)։

Մեզ ասում էին, որ հանգիստ եղեք, նախապայման չկա։ Մեզ ասում էին, որ Թուրքիայից դրական ազդակներ են գալիս։ Մեզ ցույց էին տալիս Թուրքիայի հայտարարությունն «առանց նախապայմանների» հարաբերություն կարգավորելու մասին և փափուկ բարձ դնում ՀՀ քաղաքացիների գլխի տակ։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները խաբում էին։ Խաբում էին ամենալկտի ձևով ու շատ հստակ նպատակով։ Հանուն սեփակա շահի իրենց պետք էր թուրք–ադրբեջանական օրակարգով գործընթացի մեջ մտնել, և իրենք մտան՝ ստորադասելով Հայաստանի ու Արցախի շահերը։

Մենք ահազանգում էինք, որ մի կողմից Թուրքիան հայտարարում է Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, բայց մյուս կողմից՝ զուգահեռաբար վավերացնում է Ադրբեջանի հետ Շուշիում կնքած հակահայկական հռչակագիրը և բացահայտորեն խոսում նաախապայմանների լեզվով։

Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, ՔՊ–ական պատգամավորները մերժեցին մեր նախաձեռնությունը։ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարաններում Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ բերված ՀՀ ԱԺ հայտարարության մեր առաջարկած նախագիծը Փաշինյանը չընդունեց՝ հիմնավորելով, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերություն է կարգավորվում, խաղաղություն է հաստատվում և չարժե նման հայտարարությամբ խանգարել դրական երկխոսությանը։ Սա հերթական բլեֆն էր։

Հիմա սրանք խոսում են այն մասին, որ Թուրքիան Ադրբեջանով է պայմանավորում հայ–թուրքական գործընթացը, ինչը նախապայման է և ապակառուցողական։ Միրզոյանը հիշեցնում է «Քշի Թուրքիա» թեմայով հայտնի անեկդոտի հերոսին, ով նոր է իմացել, որ 1915թ․ ցեղասպանություն է եղել ու թուրքերն են մարդասապանի դերում եղել։

Եթե Միրզոյանը, իր ղեկավարը և մյուսները նոր են բացահայտել, որ Թուրքիան՝

• նախապայմանների լեզվով է խոսում,

• հայ–ադրբեջանական հարաբերություններով է պայմանավորում սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը,

• ապակառուցողական է,

ապա դա վկայում է օրվա իշխանությունների դիլետանտության, անգրագիտության մասին։

Իսկ եթե նիկոլենք շատ լավ ֆիքսել են թուրքական նախապայմանները, հասկացել են, թե ինչն ինչոց է, բայց այդուհանդերձ մտել են թուրք–ադրբեջանական օրակարգի մեջ, ապա դա արդեն այլ խոսակցության թեմա է և այլ հոդված։

Լավրովի ներկայությամբ թուրքերից բողոքելով՝ Միրզոյանը փորձեց հիմնավորել Նիկոլ Փաշինյանի դիլետանտության, արտաքին քաղաքականությունի ու, դիվանագիտոթյունից ոչինչ չհասկանալու վարկածը։ Թերևս, իրենք էլ են հասկանում, որ ավելի լավ է կասկածվեն հիմարության, այլ ոչ թե դավաճանության համար։

Թե իրականում ինչի հետ գործ ունենք, քաղաքական «հերձումը» ցույց կտա։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Արարատ Միրզոյան Հայաստան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին