f

Անկախ

«Մենք այստեղ գործ չունենք «հանցագործություն» եզրույթի հետ». Մամիկոն Ասլանյանի պաշտպան


Դատավարության ընթացքում հանրությանը եւ դատարանին ակնհայտ դարձավ, որ   Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ պահելու հիմք չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, դատական նիստից հետո NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասլանյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը։

«Դրանք ենթադրություններ են, որոնք հիմնված են անձի՝ ժամանակին համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հետ, որը իրավական առումով չի կարող հիմք լինել՝ անձին անազատության մեջ պահելու։ Մենք այստեղ գործ չունենք «հանցագործություն» եզրույթի հետ։ Այս գործով չկա հանրցաքննված գեթ մեկ անձ, որի տված ցուցմունքը մեղադրող լինի Մամիկոն Ասլանյանի համար»,- նշեց Վարոսյանը։

 

 

Անդրադառնալով դատախազի այն պնդմանը, թե Ասլանյանը ազատության մեջ գտնվելով կարող է գործի քննությանը խոչընդոտել, Երվանդ Վարոսյանն ասաց. «Վանաձորի համայնքապետ լինելը հիմք չէ, որ նա կարող է գործի քննությանը խոչընդոտել։ Նման պարագայում ցանկացած համայնքի ղեկավար, որը հնարավոր է՝ մեղադրյալի կարգավիճակ ունենա, մեխանիկորեն պիտի կալանավորվի, ինչն անթույլատրելի է։ Խոչընդոտելու վտանգը պիտի բխի կոնկրետ քրեական գործով արտացոլված որեւէ փաստական հանգամանքով»։

Պաշտպանի դիտարկմամբ, եթե Ասլանյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունք չկա, ինչու պետք է Ասլանյանի գործով վկաների վրա ազդեցություն ունենա. «Քրեական գործում առկա ցուցմունքները բավարար են նրա նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու համար»։

Վարոսյանը նաեւ նկատեց, որ գործում առկա ապացույցները գրավոր են. «Դրանք որոշումներ են, տեղեկանքներ են, որոնք քրեական գործում առկա են։ Եթե ինչ-որ մեկը մտնի դատարան, վառի, ապա կադաստրային գործերի պատճեները նաեւ Կադաստրի կոմիտեում կան»։

Նշենք, որ Սպիտակի նստավայրում այսօր մեկնարկել է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի, Սուրեն Աբովյանի, Արեւհատ Հովհաննիսյանի գործով առաջին դատական նիստը։ Պաշտպաններն Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին միջնորդություն են ներկայացել։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հունիսի 13-ին։

Դատարանում ելույթով է հանդես եկել նաեւ Մամիկոն Ասլանյանը։ Նա ասել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, եւ, որ քրեական արդարադատության հետ որեւէ առնչություն չունի։ Նա հույս է հայտնել, որ դատարանն արդարացի որոշում կկայացնի եւ իրեն ազատ կարձակի։

Նշենք, որ դատարանի բակում էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ ի աջակցություն՝ Մամիկոն Ասլանյանի։

Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաեւ համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ կատարել է պաշտոնական կեղծիք:

Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացվեցին ընտրություններ, մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) եւ «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։

Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։

2021 թվականի դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։

Երվանդ Վարոսյան Մամիկոն Ասլանյան Տեսանյութ Հայաստան

«Սպորտինգը»՝ Պորտուգալիայի չեմպիոն
Դիլիջանի Հովք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Կապանում 55-ամյա քաղաքացին սայթաքել է եւ նկել քարերի վրա. փրկարարները 400 մետր պատգարակով տարել են
Հալաբյան փողոցում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել սյանը. 21-ամյա ուղեւորին հոսպիտալացրել են
Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան
Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել
Բլոգեր Միկա Բադալյանը մի խումբ տղամարդկանց հետ բռնություն է կիրառել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան
Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ
Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ դպրոցի դիմաց բախվել են և 2 Toyota-ներն ու Honda-ն
Տաւուշ. հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ չարիքի վախճանին խորհրդանի՞շը. Սևակ Կ. Հակոբյան
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Մայիսի 8֊ին, ժամը 10։00֊ին «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները ուղևորվելու են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։
ՈՒՂԻՂ. Կիրանց չափագրողներ են եկել. լարված իրավիճակ
Քայլերթը Սևանից,ուղիղ
Ադրբեջանի Նախագահն իր երկրի տարածքի իրական չափը ոչ թե 86,6, այլ 100,000 քառ. կմ. է համարում
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան
Ավելին
Ավելին