Անցնող շաբաթը նշանավորվեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստով Երևանում։ Այս թեմայով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել։
«Ավելորդ է կրկին հիշեցնել, թե ինչ նշանակություն ունի այդ կազմակերպությունը Հայաստանի համար և ինչ դիվանագիտական հնարավորություններ է ստեղծվում այն երկրի համար, որը և՛ նախագահում է նման կառույցներում, և՛ հյուրընկալում նման հանդիպումներ։
Նշածս նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհուրդն ընդունեց համատեղ հայտարարություն, որում, սակայն, չկա որևէ անդրադարձ Հայաստանի համար այս պահին կենսական նշանակություն ունեցող անվտանգային մարտահրավերներին»։