f

Անկախ

Արմեն Եփրեմյան․«Թեկուզ օտար երկրում եմ, բայց շատ մոտ եմ կանգնած հայրենիքիս ու իմ ակունքներին»


Հունիսի 6-ին Ֆրանսիայի Ֆորբախ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ շոու երեկոյի ընթացքում Ֆրանսիայում բնակվող  Արմեն Եփրեմյանը հերթական տպավորիչ հաղթանակը  միավորների բացահայտ առավելությամբ տոնեց ալբանացի Մեվլուդին Սուլեյմանի հետ մենամարտում։

«Անկախի» հետ զրույցում Արմենը կիսվում է տպավորություններով, խոսում ակունքներից՝  հայրենի Զովունի գյուղից ուժ ստանալու մասին։


-Շնորհավորում ենք հերթական հաղթանակը տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
-Սովորության համաձայն՝ շատ լավ, մարզումներով հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել, ինտենսիվ պարապմունքներ՝ թե՛ ֆիզիկական, թե՛ տակտիկական, թե՛ տեխնիկակիան մարզումներ անցկացնելով՝ Թիմոր Խալիլի գլխավորությամբ։


-Մենամարտի ընթացքի, Ձեր ելույթի, մրցակցի մասին ի՞նչ կասեք։
-Մենամարտը կայացավ Ֆրանսիայի Ֆորբախ քաղաքում։ Հայկ Սեդրակյանի և Ռաֆայել Ամորզոյի շնորհիվ հիանալի շոու երեկո էր կազմակերպվել՝ տպավորիչ մենամարտերով։ 
Երեկոյի ընթացքում 16 զույգ սիրողական մենամարտ, իսկ 2-ը՝ պրոֆեսիոնալ մենամատեր անցկացրին։ Շնորհակալ եմ կազմակերպիչներին դիտարժան երեկոն բարձր մակարդակով անցկացելու համար։
Մենամարտը շատ լարված անցավ։ Ճիշտ ընտրված մարտավարության շնորհիվ կարողացա հաղթել։ Ծանոթ էի մրցակցիս ոճին, հարկավոր էր աշխատել դիմադրողականության վրա, քանի որ հակառակորդս, կարելի է ասել, շատ անհարմար մրցակից էր, տարբեր մարտավարություններ ուներ։ Կարողացա նրան հաղթել մեծ առավելությամբ, թեև չեմ թերգնահատում նրան, բավական ուժեղ մարզիկ էր։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
Յուրաքանչյուր հաղթանակ երկար ու ճիշտ մարզումների, քրտնաջան աշխատանքի  շնորհիվ է տրվում։ Շատ հաճելի է, երբ տեսնում ես աշխատանքիդ արդյունքը։ Դա նաև այն մարդկանց շնորհիվ է, ում հետ աշխատել եմ և աշխառտում եմ։ Իմ թիմն իձ շատ է օգնում։ Բայց և նշեմ, որ իմ հաղթական բնավորությունը գալիս է  իմ արմատներից։ Ես Ապարանի Զովունի գյուղից եմ։ Զովունցիները մշտապես աչքի են ընկնում կամային բարձր որակներով։ Անչափ ուրախ եմ, որ ունեմ ուժեղ ակունքներ։ Թեկուզ օտար երկրում եմ, բայց  շատ մոտ եմ կանգնած հայրենիքիս, հատկապես ծննդավայրիս՝ Զովունի գյուղիս։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Յուրաքանչյուր հաղթանակ ոգևորում է, շատ մարտական եմ տրամադրված, պատրաստ եմ ցանկացածի հետ մենամարտել, առաջիկայում կլինեն կարևոր հանդիպումներ, գոտիների համար մենամարտեր, արդեն իսկ սկսել ենք բանակցությունները։

Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ հարցազրույց խմբագրի ընտրանի Արմեն Եփրեմյան Ֆրանսիա հաղթանակ

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին