f

Անկախ

Մեկ ուսումնական տարում 877-ով պակասել է ուսուցիչների թիվը. Որտեղի՞ց ենք գտնելու ուսուցիչներ. կրթության ոլորտի փորձագետ


Այս փուլում գլխավոր խնդիր է դառնում ուսուցիչների պակասի հարցը, եւ այդ թիվը ամիսների կտրվածքով գահավիժում է: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, մամուլիա ասուլիսի ժամանակ նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ հավելելով, որ սա այն ոլորտը չէ, որ դրսից աշխատուժ բերենք, որ դասավանդեն:

«Սա մի աշխատանք է, որտեղ մենք բացառապես հիմնվելու ենք ներքին, հայկական ռեսուրսի վրա: Վերջին 1 տարում ունեցել ենք ուսուցիչների թվի աննախադեպ նվազում: Ես այսպիսի նվազում չեմ հիշում: Ընդամենը մեկ ուսումնական տարում 877 ուսուցչով պակասել է թիվը: Նախորդ ուստարում ունեցել ենք մոտավորապես 31 300 ուսուցիչ, այս տարի ունենք 30 200-ի կարգի ուսուցիչ»,-ասաց փորձագետը:

Նրա խոսքով, սա ունի երկու պատճառ. «Առաջինը, մանկավարժական  բուհեր ընդունողների թիվը կտրուկ նվազում է, երկրորդ, շագտ մարդիկ չեն ուզում մնալ դպրոցում: Հատկապես խոսքը երիտասարդների մասին է: Այս տարի Շիրակի ու Վանաձորի պետական համալսարաններում արդեն մաթեմատիկա առարկայի դիմորդներ չկային: Ֆիզիկան ու քիմիան վաղուց փակվել էին, այս տարի զրոյական է դարձել արդեն մաթեմատիկա մասնագիտությունը: Մանկավարժական համալսարանում նախորդ տարի մեթեմատիկայից ուղեցել ենք 31 դիմորդ, այս տարի ունենք 11 դիմորդ: Մոտավոր հաշվարկով տարեկան Հայաստանին պետք է 100-120 մաթեմատիկայի ուսուցիչ, բայց մենք ունենք 11 դիմորդ: Այդ 11-ից մի մասը չի ընդունվի, մյուս մասը չի ուզենա ուսուցիչ աշխատել, հետեւաբար, որտեղի՞ց ենք մենք գտնելու տարեկան 100 մարդ, որոնք գնան դպրոցուիմ մաթեմատիկա դասավանդեն:

Մյուս մասնագիտություններում էլ վիճակը բարդ է. աշխարհագրության գծով ունենք մոտ 5 դիմորդ: Գերմաներենով ունենք ընդամենը 3 դիմորդ, կենսաբանությունը ընդամենը 15 դիմորդ է: Մանկավարժականի դիմորդների 17 տոկոսն ուզում է դառնալ հոգեբան»,-հայտարարեց Սերոբ Խաչատրյանը:

Սերոբ Խաչատրյան Տեսանյութեր ուսուցիչ Հայաստան

Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն
«Ժողովուրդ».761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետդեպի, ՀՀ կառավարության եւ ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են
Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ավելին
Ավելին