ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ ԶՈւ-ն ԴԺՀ-ի Ուդաչնոյե երկաթուղային կայարանի մոտ ոչնչացրել է արևմտյան զենքի մեծ խմբաքանակ։ Գրում է Russian.rt.com-ը։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ուդաչնոե երկաթուղային կայարանի տարածքում բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռները ոչնչացրել են մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա, որը մատակարարվել է ուկրաինացի ազգայնականների խմբին, այդ թվում՝ ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից», ասել է նա։
Նա նաև նշել է, որ ոչնչացվել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ֆեդորովկա շրջանում օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետը։