ԵՄ երկրները ստիպված կլինեն գոյակցել Ռուսաստանի հետ, այս առումով անհրաժեշտ է երկխոսություն պահպանել Մոսկվայի հետ։ Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Գրում է Russian.rt.com-ը։
Բորելն ասել է, որ եվրոպական երկրները պետք է որոշեն, թե ինչպես են գոյակցելու Ռուսաստանի հետ։
«Դա շատ դժվար կլինի, բայց մենք պետք է շփվենք ռուսների հետ այս մայրցամաքում... Մենք պետք է շարունակենք խոսել Ռուսաստանի հետ», - մեջբերում է ԵՄ կայքը նրա խոսքը Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարծում, թե արեւմտյան երկրների հետ երկխոսության վերսկսման ճանապարհը կտրված է։