f

Անկախ

Կատարի համալսարանը միջազգային սանդղակներում բարձր տեղ է զբաղեցնում. Դումանյանը հանդիպել է Կատարի իր գործընկերոջ հետ


Կառավարական պատվիրակության կազմում Կատարում գտնվող  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինի հետ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև նախօրեին ստորագրված կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել երկկողմ աշխատանքային խմբերի ձևավորմանը, բարձրագույն կրթությանն և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Կատարի Պետության կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին է ներկայացրել Կատարի հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերը: Նշվել է, որ Կատարի համալսարանը բուհերի վարկանշային միջազգային սանդղակներում բավականին բարձր տեղ է զբաղեցնում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ՀՀ կրթության  և գիտության համակարգի բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ շեշտելով բուհական համակարգում հետազոտությունների զարգացման և Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեության արդյունավետության բարձրացման կարևորությունը, այդ ուղղությամբ պետության կողմից արվող քայլերը:

Երկու կողմերը կարևորել են փոխայցելությունները և փորձի փոխանակումը, որոնք կարող են հիմք հանդիսանալ երկկողմ համաձայնագրի իրականացման համար: Այս համատեքստում կարևորվել է մասնավորապես միջբուհական կապերի զարգացումը, որին կարող է նպաստել Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև այցի շրջանակում կնքված համագործակցության համաձայնագիրը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինին հրավիրել է Երևանում աշնանը կայանալիք «STARMUS» գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնին, որին մասնակցելու են աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ, Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, գիտության և արվեստի ներկայացուցիչներ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հայաստան Վահրամ Դումանյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին