f

Անկախ

«Իշխանությունը հաջողությամբ օգտագործում է նախորդ տարիների սխալների արդյունքում առաջացած «պրոդուկտը»»․ կառավարման փորձագետ


Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի հիմնադիր-համակարգող Հարություն Մեսրոբյանը։


-Պարոն Մեսրոբյան, Ֆրանսիայի հրապարակից ընդդիմությունը հանեց վրանները՝ հայտարարելով պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։ Շատերը հիասթափվեցին այդ քայլից, շատերն էլ գտան, որ վրանային պայքարն այլևս սպառել էր իրեն, և պետք է ընտրել պայքարի նոր ձևաչափ։ Ըստ Ձեզ՝ ստեղծված իրավիճակում վրանների դուրս բերումը ճի՞շտ քայլ էր, թե՞ ոչ։

-Զուտ հոգեբանական տեսանկյունից, իհարկե, շատերը ծանր տարան, ինչը բնական է, իսկ թե ինչքանո՞վ էր արդարացված վրանների տեղադրումն ու պայքարի այդ ձևը, ապա այդ հարցին պատասխանելիս պետք է մտածել, թե ի՞նչ սխալներ արեց ընդդիմությունն այս ընթացքում։  Մի քանի սխալ նշեմ կառավարման տեսանկյունից։ Առաջինը՝ «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը չպետք է լիներ դոմինանտ, քանի որ այն հիշեցնում էր «Մերժիր Սերժին» կարգախոսը։ Դժբախտաբար անձերի թիրախավորումը մեր ժողովրդի համար շատ կարևոր է և բարեհունչ հատկապես ոչ բարձր ինտելեկտ ունեցողների համար։ Իսկ այս շարժման մեջ հույս կար, որ որոշ չափով բարոյական ու մտավոր բարձր կարողությունների տեր մարդիկ պիտի կոնսոլիդացվեն։ Դիմադրության շաժումը որակով պետք է խեղդեր քանակին։ Պետք է նշել, որ շարժման մեջ որակով մարդիկ շատ էին, բայց նրանք չէին կարող նույն ոգևորությամբ երկար ժամանակ ընդունել «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսը։ Ինչ-որ պահից սկսած պետք էր ստեղծել որակապես նոր կարգախոս, մասնավորապես պայքարը պետք է կառուցվեր այն հարցի շուրջ, թե ի՞նչ երկրի և ի՞նչ ապագայի համար է գնում պայքարը։

-Պարոն Մեսրոբյան, շատերը գտնում են, որ շարժումը հաջողության չի հասնում նաև այն պատճառով, որ չի ներկայացնում առաջնորդ և կառավարման թիմ։ Համամի՞տ եք այդ կարծիքին։

-Ես ինքս դեմ եմ անձնավորմանը, բայց մենք նորից հանգում ենք մեր ժողովրդի բացասական կողմերից մեկին՝ ամեն ինչ անձնավորելուն։ Այո, փաստն այն է, որ մեր ժողովուրդը սիրում է գնալ անձերի և ոչ թե գաղափարների հետևից, և ժողովրդի այդ մենթալիտետը պետք է հաշվի առնվեր։

-Ընդդիմադիրները հայտարարեցին, որ կվերադառնան խորհրդարան միայն իրենց օրակարգով և անվստահություն կհայտնեն Նիկոլ Փաշինյանին՝ ներայացնելով իրենց թեկնածուին։ Դա հարց կլուծի՞։

-Ցավոք նորից պիտի խոսեմ այն մասին, որ ընդդիմության կոպտագույն սխալն էր 2021-ին գնալ արտահերթ ընտրությունների այս իշխանության հետ։ Դրանով ընդդիմությունը հասավ 3 բացասական հետևանքի՝ ջարդեց գետնի վրա ձևավորված ընդվզումը, լեգիտիմացրեց գործող իշխանությանը, որն ի դեպ մի կերպ էր գոյատևում, կորցրեց ու հիասթափեցրեց մի մեծ ու մարտունակ զանգվածի։ Այդ 3 բացասական հետևանքները թե՛ ուղղակիորեն և թե՛ անուղղակիորեն կապված են այս շարժման գործունեության և անհաջողությունների հետ։

Ինչ վերաբերում է իմպիչմենտի միջոցով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելուն, ապա ռուսները մի լավ ասացվածք ունեն․ «Мечтать не вредно, вредно не мечтать»:

-Լավ, ի՞նչ մարտավարություն պետք է ընտրի շարժումն այս փուլում, ի՞նչ խնդիրներ պետք է լուծի, որ հաջողության հասնի։

-Նախ շարժման շարքերը պետք է համալրվեն ռազմավարական մտածելակերպ ունեցող մարդկանցով։ Երկրորդ՝ պետք է մշակվի շարժման և երկրի ապագայի տեսլական, գոնե տեսլական, ծրագրի մասով արդեն հույսս կտրել եմ։ Երրորդ՝ զգացմունքային ելույթներին զուգահեռ պետք է կիրառվեն սառը դատողություն և կոնկրետ խնդիրներ ու լուծումներ առաջադրող ելույթներ։

Ի դեպ, պետք է նշեմ, որ շարժման մեջ դրական էր այն, որ տարբեր հարցերի շուրջ մասնագիտական քննարկումներ էին տեղի ունենում հենց Ֆրանսիայի հրապարակում։ Այստեղ պիտի մեջբերեմ իմ վերջին հարցազրույցում հնչեցրած մի միտք, որ պետք է կիրառել «Ազգի Ոսկե Հիմնադրամ» հայտնի տեխնոլոգիան։ 1980-ականների սկզբում Իռլանդիան որոշեց թռիչք անել ՏՏ ոլորտում, և քանի որ իռլանդացիները, ինչպես և մենք, ունեն մեծ սփյուռք, սկսեցին կապ հաստատել աշխարհում սփռված այդ ոլորտի ազգությամբ իռլանդացի մասնագետների հետ և փորձեցին նրանց ներգրավել այդ աշխատանքներում։ Նման մի բան պետք է անի նաև մեր ընդդիմությունը։ Պետք է Հայաստանում և Սփյուռքում գտնվող արժեքավոր մարդկանց հավաքագրի շարժման մեջ, որոնք հետո նաև իրենց մասնակցությունը կունենան նոր երկիր կառուցելու մեջ։ Մի կարևոր արատից պետք է ազատվեն բոլորը․ կառավարման մեջ փակ համակարգերը դատապարտված են ոչնչացման։ Մենք՝ հայերս, փակ համակարգ ենք և՛ որպես անհատներ, և՛ որպես ազգ։ Այսինքն հետադարձ կապը չի աշխատում, չկա։ Գոնե ընդդիմությունն այս արատից պետք է ազատվի։ Ես ինքս հրապարակավ բազմաթիվ առաջարկներ եմ արել ԶԼՄ-ներով դեռևս ապրիլին, բայց գոնե մի հետադարձ կապ չեմ զգացել ընդդիմության կողմից։ Չեմ նկատել, որ այդ առաջարկները լսելի են, քննարկվում են և այլն։

- Պարոն Մեսրոբյան, համամի՞տ եք, որ շարժումն այնուամենայնիվ դրական է այն առումով, որ աշխարհը տեսավ հայի արժանապատվության պայքարը, անհամաձայնությունն Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մեզ պարտադրվող անարդար որոշումերին և այլն։

-Այո, համաձայն եմ, այդ առումով դրական էր, քանի որ որոշ չափով կապեց նաև իշխանությունների ձեռքերը միջազգային ասպարեզում։

-Այս ընթացում մենք ականատես եղանք նաև Արևմուտքի, մարդու իրավունքների խնդիրներով «մտահոգ» կառույցների երկակի մոտեցմանը՝ մեր երկրում ընդդիմադիրների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների առումով։ Այս թեմայով ի՞նչ կասեք։

-Մարդու իրավունքներ, խոսքի ազատություն և նմանատիպ կարգախոսներն Արևմուտքի ազդեցության գործիքներն են աշխարհի մասշտաբով։ Երբ իրենց հարմար է, նրանք դա օգտագործում են, իսկ երբ հարմար չէ, չեն օգտագործում։ Մենք պիտի դադարենք աշխարհին նայել վարդագույն ակնոցներով։ Մեր հուզական, ռոմանտիկ վերաբերմունքն աշխարհի նկատմամբ պետք է դադարեցնենք։ Ամոթ է, հինավուրց ազգ ենք, մի գրամ իմաստնություն չունենք։

-Պարոն Մեսրոբյան, օրերս Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտրոնում գինու փառատոնի էր մասնակցում, այնուհետև Հայաստանի գյուղերից մեկում էր, որտեղ նրան, ըստ երևացող կադրերի, մեծ ոգևորությամբ էին դիմավորում Ինչի՞ շնորհիվ է Նիկոլ Փաշինյանին հաջողվում դեռևս համակիրներ ունենալ, այն դեպքում, երբ որևէ ոլորտում պետությունը հաջողություն չի գրանցել, սոցիալական վիճակն ավելի է վատացել, էլ չենք խոսում անվտանգային և այլ խնդիրների մասին։

-Այստեղ չեմ կարող չխոսել նախկինների կոպտագույն սխալների մասին։ Այո, այն, որ Նիկոլ Փաշինյանին դեռևս սատարողներ կան, նաև նախկինների մեղքն է։ Նախկինների օրոք մեր կրթական համակարգը քանդվեց, գործնական պայքար չմղվեց գրանտալափների դեմ, դեռ մի բան էլ նպաստեցին, որ հեռուստատեսություն սողոսկի անգրագիտությունն՝ իր կիսաբաց լուսամուտներով, անմակարդակ սերիալներով և այլն։ Այդ ամենի արդյունքում ժողովուրդն իջավ այս մակարդակին, և մենք ստացանք մեծ ծավալով մարդկային թափոն։ Ու հիմա այս իշխանությունը պարզապես հաջողությամբ օգտագործում է նախորդ տարիների կոպտագույն սխալների արդյունքում առաջացած «պրոդուկտը»։

-Նշեք, խնդրում եմ, 5 կարևոր քայլ, որ անհապաղ պետք է իրականացվի Հայաստանում իշխանափոխության հասնելուց հետո։

-Առաջին՝ արտաքին քաղաքականության մեջ պետք է նախապատվության իմաստով հստակեցվեն մեր կարևորագույն թիրախները, երկրորդ՝ պետք է նույնն անել երկրի ներքին քաղաքականության մասով, երրորդ՝ պետք է ստեղծվի պետական կառավարման համակարգի կառուցվածքի նոր տեսլական (ճգնաժամի մեջ գտնվող երկիրն իրավունք չունի ունենալու խորհրդարանական կառավարման համակարգ), չորրորդ՝ կրթական համակարգը պետք է վերադարձվի խորհրդային համակարգի մոդելին, բայց նորացված և առաջադիմական՝ հրաժարվելով բոլոնյան համակարգից և հինգերորդ՝ պետք է շտապ ընդունվի ԱՄՆ-ում գրեթե 1 դար գործող FARA-ի օրենքի հայկական տարբերակը, որով կանխվում է օտարեկրյա գործակալների ներթափանցումը պետության կյանք։

-Ի՞նչ փուլում է Ձեր կողմից համակարգվող «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի  մշակման ընթացքը։

-Հիշեցնեմ, որ ծրագիրը սկսեց մշակվել մինչև 44-օրյա պատերազմը՝ 2020-ի հուլիսից։ 2021-ի դեկտեմբերին մշակվեց ծրագրի 10 ուղղությունների նախնական տարբերակը։ Այս տարվա հունվարից սկսվեց ծրագրի փորձազննության փուլը, որի աշխատանքները ներկայումս 80%-ով ավարտված են։ Մենք կաշխատենք ամառվա ընթացքում այդ փուլն էլ ավարտել, որից հետո կսկսվի անցումային դրույթների մշակման փուլը։ Դա կարևոր է, որովետև եթե ուզում ենք ծրագիրը կյանքի կոչել, պետք է հաշվի առնել, որ Երկիրն ամիս առ ամիս գահավիժում է, և 4-5 տարի անցումային փուլ է անհրաժեշտ, որպեսզի երկիրը պատրաստ լինի նշված ծրագրի մեկնարկին։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս տարվա վերջին ծրագիրն ամբողջությամբ ավարտուն տեսք ստանա։ Մնում է, որ իշխանության գա այնպիսի մի ուժ, որն ունակ կլինի և անկեղծորեն կցանկանա իրականացնել այն։

 

 

Հարություն Մեսրոբյան հարցազրույց Հայաստան ընդդիմություն Դիմադրության շարժում խմբագրի ընտրանի

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին