2021 թվականի նոյեմբերից Ռուսաստանը դադարեցրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արտադրությունը՝ պատվաստումների տեմպերի դանդաղման պատճառով։ Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Վասիլի Օսմակովի ուղերձին։ Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ ներկայումս պահեստներում պահվում են բավարար քանակությամբ պատվաստանյութեր՝ մոտ 100 մլն չափաբաժին։
«Դեռ նոյեմբերին, այո, իհարկե։ Ինչու՞ դրանք արտադրել, եթե պահեստներում դեռևս գրեթե 100 միլիոն չափաբաժին պաշարներ կան: Պատվաստումների տեմպերն ընկել են. համաճարակը հաջողությամբ ավարտվել է»,- ասել է նա՝ պատասխանելով դեղամիջոցի արտադրության մասին հարցին։
Ավելի վաղ՝ հունիսի 15-ին Գամալեայի անվան կենտրոնում հայտարարել էին, որ Sputnik V պատվաստանյութը 97%-ով արդյունավետ է կորոնավիրուսի օմիկրոնի շտամի դեմ՝ պայմանով, որ այն ուժեղացվի Sputnik Light-ով կամ Sputnik V-ով վերապատվաստումով։ Մինչ այդ, նույն օրը, վարակաբան, «Ինվիտրո-Սիբիր» ՍՊԸ-ի կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի գլխավոր բժիշկը հաստատել էր Ռուսաստանում Omicron BA.4-ի ավելի վարակիչ տարբերակի հայտնվելու մասին։ Վարակվելու ամենառիսկային խմբում նախկինի պես չպատվաստված մարդկիկ են գտնվում։