f

Անկախ

Աշակերտների շրջանում ընդլայնվել են կրթամշակութային նպատակային ծրագրերը. ԿԳՄՍ նախարար


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում ներկայացրել է մշակույթի ոլորտի ձեռքբերումները, որոնք տեղ են գտել նախարարության 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվության մեջ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2021 թ․ իրականացված քաղաքականությունը նպատակաուղղված է եղել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախանշված հիմնական խնդիրների լուծմանը:

«Մշակութային ժառանգության ծրագրի շրջանակում շարունակվել են պահպանության և հանրահռչակման աշխատանքները` ուղղված ՀՀ տարածքում և արտերկրում գտնվող մշակութային արժեքների ու պատմամշակութային հուշարձանների հաշվառմանը, գիտական ուսումնասիրությունների իրականացմանը, մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանմանն ու վերականգնմանը»,- ընդգծել է Վ. Դումանյանը:

ՀՀ կառավարության 2021 թ․ ապրիլի 21-ի N 644-Ն որոշմամբ ստեղծվել են «Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները: Ուսումնասիրվել և վկայագրվել է արտերկրում գտնվող հայկական մշակութային անշարժ ժառանգության մաս կազմող 200 հուշարձաններ: Իր հերթին ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվել է 18 ծրագիր, որից երկուսը` միջազգային:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցման ներկայացնելու համար «Գյումրիի դարբնության ավանդույթը» թեմայով հայտ է պատրաստվել, որի վերաբերյալ նաև ֆիլմ է նկարահանվել: Հայտը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ և ներկայումս քննարկումների փուլում է»,- ասել է նախարարը:

Վահրամ Դումանյանն իր զեկույցում անդրադարձել է ոլորտի տարբեր ճյուղերում իրականացրած կարևոր միջոցառումներին. «Պետական թանգարանների ֆոնդը համալրվել է 10 հազարից ավելի միավոր թանգարանային առարկաներով: Ժամանակակից արվեստի, գրահրատարակչության ոլորտների զարգացման և հանրահռչակման նպատակով 2021 թ․ իրականացվել է ավելի քան 181 ծրագիր, որից 68-ը՝ ժամանակակից արվեստի ոլորտում (33 ստեղծագործական, 12 կրթամշակութային, 23 հոբելյանական): Կինեմատոգրաֆիայի ոլորտում նույնպես առաջընթաց կա. իրականացվել է 14 ծրագիր, որի շրջանակում նկարահանվել է 6 խաղարկային, 1 վավերագրական, 2 մուլտիպլիկացիոն կինոնկար, որից 3-ը համատեղ արտադրության: Թատերարվեստի բնագավառում 2021 թ. բեմադրվել է 56 նոր ներկայացում, իսկ երաժշտարվեստի և պարավեստի բնագավառում համերգների ընդհանուր թիվը կազմել է 391, որից 28-ը՝ նոր համերգային ծրագրեր: Առանձնակի կարևորվել է ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական ներուժի ներկայացումը: Աջակցություն է ցուցաբերվել 216 արվեստագետի և 44 ծրագրի»:

Մշակութային քաղաքականության գերակայություններից է սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող անձանց ներգրավումը մշակութային ծրագրերին, հասանելիության և մատչելիության ապահովումը: 

Մշակութային կրթության որակի բարձրացման, ներառական ծրագրերի աջակցման, մանկապատանեկան տարիքի երեխաների, կրթության իրականացման պայմանների մատչելիության և որակի ապահովման նպատակներով 2021 թ. ընդլայնվել է աշակերտների շրջանում կրթամշակութային նպատակային ծրագրերի շրջանակը, այդ թվում՝ «Դասարան + Դասական», «Քո արվեստը դպրոցում», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Զարդագիր», «Բաժանորդային համակարգի ծրագիր», «Քույր-դպրոցներ» ծրագրերը, որոնց մասնակցել են ավելի քան 220 հազար մանուկներ և պատանիներ։

Անդրադառնալով մարզերում մշակութային կյանքի և մշակութաստեղծ գործունեության ակտիվացմանը՝ Վ. Դումանյանն ասել է, որ համայնքներում մշակույթի հասանելիության և մշակութային կյանքին մարզային բնակչության ընդգրկվածության ընդլայնմանն ուղղված միջոցառումներից հիշարժան է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագիրը՝ 28 միջոցառումներով, ավելի քան 5050 հանդիսատեսով։

«Տարին հագեցած էր արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներով: Այս շարքում շահեկանորեն առանձնանում են Անրի Վերնոյի և Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանները, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի հռչակավոր մարդկանց և նշանավոր իրադարձությունների հոբելյանական ցանկում: Մասնավորապես մեծ շուքով է նշվել աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակի միջոցառումը ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում՝ դառնալով համավարակից հետո առաջին մշակութային միջոցառումը»,- ամփոփել է նախարարը:

 Իրականացվել են նաև շուրջ 701.4 մլն դրամի կապիտալ ներդրումներ՝ ուղղված մշակութային հաստատությունների և պատմամշակութային ժառանգության ոլորտի 26 կառույցների պահպանմանը, նյութատեխնիկական և գույքային բազայի արդիականացմանը: Այս շարքում էականորեն ընդլայնվել են պատմամշակութային անշարժ հուշարձանների ուսումնասիրման, ամրակայման և վերականգնման աշխատանքներին հատկացված պետական միջոցները՝ կազմելով ավելի քան 320 մլն դրամ և ընդգրկելով 10 հուշարձան, այդ թվում` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հավելյալ 252 մլն դրամ է հատկացվել «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնմանը ու հարակից տարածքների բարեկարգմանը: Միաժամանակ, «Հայաստանի ազգային պատկերասրահ» և «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ՀՀ պետական բյուջեից շուրջ 1 մլրդ դրամ հատկացվել, որի շնորհիվ 2021 թ.  մասնավորապես Հայաստանի ազգային պատկերասրահում տեղադրվել է ժամանակակից օդափոխության համակարգ: Ամբողջապես արդիականացվել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի լուսաձայնային համակարգը: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին հատկացվել է շուրջ 168 միլիոն դրամ՝ նորակառույց շենքի գույքի և նյութատեխնիկական բազայի ձեռքբերման նպատակով, գրեթե նույն ծավալով հատկացումները շարունակվում են նաև այս տարի: 

Հայաստան Վահրամ Դումանյան ՀՀ ԿԳՄՍ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին