f

Անկախ

1 տուն, 5 հողատարածք՝ ամառանոցային գոտում, 60 հազար եվրո, 41 մլն դրամ, 20 հազար դոլար. Արսեն Թորոսյանի հայտարարագիրը


Yerevan.Today-ը ուսումնասիրել է ՔՊ –ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղպայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանի գույքի և եկամուտների պաշտոնական հայտարարագիրը։ 

Պարզվում է՝ իշխանական պատգամավորը վերջին մեկ ու կես տարում լուրջ կապիտալիստ է դարձել: Միայն  2021 թ հոկտեմբերին Արսեն Թորոսայնը մեկ օրում միանգամից  3 խոշոր անշարժ գույքի գնման գործարք է կնքել՝ Կոտայքի ու Արագածոտնի մարզերում, դրանից տասն օր անց՝ 2021 թ նոյեմբերի 26-ին, ևս մեկ հողատարածք ձեռք է բերել կրկին Կոտայքի մարզում՝ Քարաշամբի վարչական տարածքում:

Ընդհանուր առմամբ՝  2021 թվականին, 1 ամսում Արսեն Թորոսյանն հաջողացրել է 4 հողատարածք գնել Հայաստանի ամենաթանկ ամառանոցային գոտիներրում՝ 20 մլն դրամով, հայտարարագրում, սակայն, Թորսյանը թաքցրել է՝ ինչ ծավալի կամ հեկտարի գույք  է գնել:

Ընդգծենք, մինչ այդ էլ՝ պատերազմի տարում, Արսեն Թորոսյանը հողատարածք էր գնել Ծաղկաձորի թանկարժեք տարածքում, իսկ թե որքա՞ն է վճարել պաշտոնյան, ի՞նչ եկամուտների հաշվին է Թորոսյանն հաջողել այսպիսի ահռելի հողատարածքներ գնել  և ինչ  նպատակով, չի նշվում:  Թորոսյանը Երևանի Նոր Նորք զանգվածում հայտարարագրել է մեկ բնակելի տուն ևս:  

Փաստացի, նա միայ իր անվամբ ձևակերպած՝  5 հողատարածք ու 1 բնակելի տուն ունի՝ միանձնյա սեփականատիրոջ իրավունքով։ 

Արսեն Թորոսյանը չունի վարկեր , իսկ  բանկերում առկա խնայողություննները եռակի և հնգակի են դարձել նախորդ տարի.այսպես

2021 թ տարեսկզբին ունեցել է                                                      2021 թ տարեվերջին դարձել է

2 միլիո 855      հազար                                                                   12 մլն 463 հազար

10 հազար 89   դոլար                                                                     20 հազար 31 դոլար

10 հազար 462 Եվրո                                                                        30 հազար 995 Եվրո

Ըստ հայտարարագրի՝ Արսեն Թորոսյանը այլ եկամուտների մասով Bank Austria-ում «այլ արժեթղթի» տեսքով ներդրում ունի, որի եկամուտը կազմում է 20 հազար 737  եվրո: Նշված ներդրումն իրականացրել է 2020թ. հունվարի 15-ին։

Խիստ ուշագրավ է  նաև Արսեն Թորոսյանի նվիրատվության բաժնում լրացրած տողը գրված է, թե  2021 թվականին 9 միլիոն 520 հազար դրամ  է նվիրատվություն ստացել ՔՊ ական պատգամավոը, իսկ նվիրատուի անվան դիմաց նշվում է հոր՝ Գևորգ Թորոսյանի անունը:

Անցած տարում Թորոսյանը նաև գնել է  BMW մակնիշի 2017 թ. արտադրության ավտոմեքենա՝ 17 մլն 750 հազար  դրամով ու նույն տարում, ըստ հայտարարագրի, օտարել է 1 միլիոն պակաս գումարով:

Աշխատավարձի տեսքով պատգամավոր Արսեն Թորոսյանը նշել է, որ միայն մեկ տարում պետբյուջեից 18 մլն 120 հազար  դրամ եկամուտ է ստացել:

Թորոսյանի կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի  անունով  կա MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, 1 բնակելի տուն՝ Նոր Նորքում, 35 հազար 500 դոլար ավանդ: Թորոսյանի կինը նախորդ տարի ստացել է 35 մլն դրամ եկամուտ ընտանեկան բիզնես համարվող ՄԻԲՍ ՍՊԸ-ից, և հաշիվներում առկա է 9 մլն  դրամ և 80 դոլար: Վարդանուշի անունով ձևակերպված 19 մլն 380 հազար դրամի փոխառություն կա նաև «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի հետ:

Հայաստան Արսեն Թորոսյան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին