Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․
«Մենք մասշտաբային ծրագիր ենք իրականացնում՝ նահատակների հիշատակին նվիրված այգի ենք ստեղծում Երևանի բուսաբանական այգու տարածքում։ Մենք այդ նախագիծն անվանում ենք Կյանքի պուրակ ու մեր տրամաբանությունն այն է, որ դա պետք է լինի մի տեղ, որտեղ մարդիկ գնան, ընտանիքներով ժամանակ անցկացնեն, երեխաները խաղան, վազվզեն ու դա պետք է ընդգծի կյանքի տրամաբանությունը, ոչ թե մահվան»։ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել է․ «Մեր նահատակները ընկել են, որ Հայաստանն ապրի, որ Արցախը ապրի»։
Բուսաբանական այգու մեջ այգի ստեղծելու իմաստը ո՞րն է, չէ որ այնտեղ արդեն այգի կա, այն էլ՝ Բուսաբանական այգի։ Ստեղծվելիք պուրակը երեխաների խաղատեղ , ժամանցի վայր չէ, այլ՝ սրբավայր։Երեխաների խաղալու համար Երեւանում տասնյակ օբյեկտներ, պարկեր, ատրակցիոններ, ժամանցի վայրեր կան։
Նախկինում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ինքը որոշեր Արցախի տարածքները զիջել առանց կպատերազմի, նույն իրավիճակը կլիներ, սակայն առանց զոհերի, ինչպե՞ս է նա հիմա հայտարարում՝ մեր նահատակները ընկել են, որ Հայաստանն ու Արցախն ապրեն։