f

Անկախ

Աննա Վարդապետյանը բարեվարքության խնդիր ունի. Արամ Օրբելյան. Փաստինֆո


Փաստինֆո-ն գրում է.

Աննա Վարդապետյանն ընդունելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկը՝ վերահաստատել է, որ ունի բարեվարքության բացակայություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է սեպտեմբերի 16-ին։ ԱԺ իշխող խմբակցությունը հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունն առաջադրելու մասին, որը հայտնի է քննիչների գործունեությանը, այսինքն՝ անկախ քննությանը միջամտելով ։ Մասնավորապես, շուրջ մեկ տարի առաջ մամուլում տարածվեց տեսանյութ, համաձայն որի՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների գործով Աննա Վարդապետյանի կողմից առերևույթ ապօրինի միջամտություն է եղել, վերջինս խմբագրել է քննիչի կողմից կայացված որոշումը և էլեկտրոնային եղանակով հետ ուղարկել։ Դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել, իսկ իրավապահ մարմինները Վարդապետյանի առերևույթ ապօրինի միջամտությունը մեկնաբանել են որպես «խորհրդատվական, փորձագիտական» կարծիք, թեև քրեադատավարական որևէ նորմով նման կարգավորում առկա չէ։

Արամ Օրբելյանը, անդրադառնալով Վարդապետյանի թեկնածության առաջադրմանը, արձանագրեց, որ այստեղ Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրվել-չառաջադրվելու հարցը չէ, ինքը բարեվարքության լրջագույն խնդիրներ է տեսնում։ Նրա գնահատմամբ՝ ինքնին այն հանգամանքը, որ անձը հնարավորություն է ունեցել ցուցումներ տալու քննիչին՝ կապ չունի ընկերական, թե ոչ, այն պայմաններում, երբ դրա լիազորությունները չուներ, ավելին՝ հասանելիություն է ունեցել բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությանը, որը սահմանափակ հասանելիություն ունի և առնվազն իր պաշտոնի ուժով նման հնարավորություն Վարդապետյանը չուներ, կասկածելի է դարձնում անձի՝ մարդու իրավունքների գերակայության հետևորդ լինելու տեսակետից։

Օրբելյանը հիշեցրեց, որ դատախազն ունի հատուկ գործառույթ, նա պետական մեղադրողը չէ, ունի օրինականություն ապահովող շատ կարևոր գործառույթ, նախաքննության նկատմամբ հսկողություն, պատժի կատարման նկատմամբ հսկողություն, մեղադրանքի ապահովում և այդ ամենը հաշվի առնելով՝ անձը պետք է լինի ոչ միայն լավ իրավաբան, այլև՝ համապատասխանի բարեվարքության ստանդարտներին։
«Լրջագույն խնդիրներ եմ տեսնում՝ հիմք ընդունելով ձայնագրությունները և այդ ձայնագրությունների մեջ խնդիր չտեսնելը։ Այսինքն՝ մի բան է, երբ ձայնագրությունները հրապարակելուց հետո քննչական մարմիններն ասում են, որ հանցագործություն չկա, ինչի հետ համաձայն չեմ, բայց այլ հարց է, որ դու ինքդ այդտեղ որևէ էթիկական խնդիր չես տեսնում և դա համարում ես նորմալ գործընթաց»,- նշեց Օրբելյանը՝ հավելելով, որ Աննա Վարդապետյանը հաստատել է, որ դա ինքն է, ինքն է ուղարկել, ունի ընկերներ, տարբեր իրավաբանական հարցերով աջակցում է քննիչին և դատախազին, կոնկրետ քրեական գործով քրեադատավարական փաստաթղթերի վրա աշխատել է և, եթե պայմանականորեն ընդունենք, որ քրեադատավարական դաշտում խնդիր չկա, ապա բարեվարքության խնդիրներ առնվազն առկա են, տվյալ անձը չպետք է հավակնի նման բարձր բարեվարքություն պահանջ ենթադրող պաշտոնի. «Եթե բարեվարքության ստանդարտը համապատասխաներ, ինքը պետք է հրաժարվեր ինքնուրույն՝ հասկանալով իր կողմից նախկինում էթիկական խախտում թույլ տալը»։

Դիտարկմանը, որ ինչու են առաջադրել նման խոցելի մարդու, որի նկատմամբ փաստացի կոմպրոմատ կա, ցանկացած պահի կարող է քրգործ հարուցվել, Օրբելյանն արձագանքեց՝ «Այս կառավարության ամեն ինչը տեղում էր, բոլորը բարձր բարեվարքությամբ և մասնագիտական գիտելիքներով մարդիկ էր, միայն ի՞նքն էր խանգարում։ Ինչու են իրեն առաջադրել՝ ենթադրությունների դաշտից է։ Դուք կարող եք ենթադրություն անել, որ իրեն առաջադրել են, որովհետև անկախ չի լինի, ես կարող եմ այլ բան ենթադրել, բայց փաստը մնում է փաստ, որ առաջադրվել է մի թեկնածու, որն առաջարկությունն ընդունելով հանդերձ վերահաստատել է իր բարեվարքության բացակայությունը»։

Հայաստան Արամ Օրբելյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին