Երգչուհի Սելենա Գոմեսը պատմել է, որ դեռևս ամաչում է «Revival» ալբոմի շապիկի համար, որում կեցվածք է ընդունել ամբողջովին մերկ։ Այդ մասին հայտնում է The Hollywood Reporter պարբերականը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Սա ահավոր անարդար է։ Ես ալբոմի շապիկ եմ արել, որից դեռ ամաչում եմ։ Ես ստիպված էի հազթահարել այդ զգացմունքները»,- վստահեցրել է Գոմեսը:
Նա նաև հավելել է, որ սեքսուալ լինելու ընտրությունն իրեն չի ուրախացրել։ Սակայն երգչուհին ընդգծել է, որ ներկայումս փորձում է լինել այնպիսին, ինչպիսին կա իրականում։ Գոմեսի խոսքով՝ ինքը վատ է զգում, որ ստիպված է եղել մեկ այլ կերպարով ներկայանալ։
«Ես այնքան էլ սեքսուալ մարդ չեմ: Երբեմն ես սիրում եմ այդպես զգալ, բայց դա չի նշանակում, որ ես ուզում եմ այդպիսին լինել ուրիշների համար: Միայն ինձ համար»,- եզրափակել է նա։
Սելենա Գոմեսին նախկինում տեսել են 1 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոցով: