f

Անկախ

Խմեք միայն մաքուր ջուր, հաճախ լվացվեք․ Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան. կանոններ


Ինչպե՞ս անվտանգ անցկացնել էքսկուրսիան. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կարևոր կանոններ է ներկայացրել:

Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը:

«Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ վարակվում են երեխաները, հետևաբար, էքսկուրսիաներ մեկնելիս պետք է հաշվի առնել այդ փաստը և ճիշտ ու անվտանգ կազմակերպել հանգիստը՝ հետևելով մի շարք կարևոր կանոննների.

շուտ փչացող մթերքը տեղափոխե՛ք և պահե՛ք սառնարան-պայուսակներով,

մի՛ տվեք երեխաներին այնպիսի ուտեստներ, որոնք պարունակում են երշիկ, ապուխտ, միս, հավի միս, ճարպ, պանիր, հավկիթ, եթե չունեք սառնարան կամ այլ հարմարություն նշված մթերքները թարմ պահելու համար,

խուսափե՛ք երեխաներին տալ կաթնամթերք, ապխտած մթերք, ձու և կրեմային հրուշակեղեն, աղցաններ, քանի որ դրանք նպաստավոր միջավայր են հանդիսանում մանրէների բազմացման համար,

եղանակին շիկացած ավտոմեքենայում մանրէների բազմացման համար խիստ նպաստավոր պայմաններ են առաջանում,
մի՛ վերցրեք ձեզ հետ հատապտուղներ և այնպիսի պտուղներ, որոնք արագ են փչանում,

ստեղծե՛ք հաճախ լվացվելու և միրգն ու բանջարեղենը լվանալու հնարավորություն,

խմեք միայն մաքուր ջուր՝ եռացրած կամ շշալցված,

կերակրատեսակների պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործե՛ք առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ և բանջարեղեն և այլն),

ամբողջ սնունդը, մինչև ուտելը, ուտելու ժամանակ և հետո պետք է պաշտպանված լինի միջատներից, կրծողներից և այլ կենդանիներից, որոնք հանդիսանում են հիվանդածին մանրէների փոխանցողներ: Սնունդը անպայման պահե՛ք լավ փակվող տարաներում կամ փաթեթավորեք պոլիէթիլենային թաղանթներով կամ փայլաթիթեղով,

խորոված պատրաստելիս անպայման հետևեք, որ միսը լավ եփվի (լրիվ թերմիկ մշակում),

օգտագործե՛ք անձնական սպասք և հիգիենայի պարագաներ,

եթե այնուամենայնիվ ձեզ մոտ առաջացել են աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններ (լուծ, սրտխառնոց և փսխում, ջերմության բարձրացում), մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմեք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման», - նշել են ՀՎԿԱԿ-ից:

Հայաստան էքսկուրսիա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին