f

Անկախ

Մակրոնը քվեարկել Է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթի հետ քվեարկել է երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների երկրորդ փուլում, հաղորդում Է BFMTV հեռուստաալիքը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկության համար ընտրական տեղամասերը բացվել են կիրակի տեղական ժամանակով առավոտյան 8-ին (Երևանի ժամանակով 10:00-ին):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Հանրապետության ՆԳՆ-ի տվյալներով ' խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով 14:00-ի դրությամբ) կազմել է 18,99 տոկոս, ինչը բարձր է 2017 թվականի ընտրությունների ցուցանիշից՝ 17,75 տոկոս:

Ընտրություններին մասնակցում է «Միասի՛ն» (Ensemble!) դաշինքը, որը միավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հիմնադրած «Վերածնունդ» կուսակցությունը (նախկինում կոչվում էր  «Առա՛ջ, Հանրապետություն»), «Ժողովրդավարական շարժում» կենտրոնամետ կուսակցությունը և «Հորիզոններ» ու «Գործել» աջ կենտրոնամետ կուսակցությունները: Ընտրություններին մասնակցում է նաև «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» (Nupes) ձախ կոալիցիան, որի մեջ մտնում են Ժան Լյուկ Մելանշոնի «Չնվաճված Ֆրանսիան», «Սոցիալիստական կուսակցությունը», «Կոմունիստական կուսակցությունը» և «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցությունը: Քվեարկությանը մասնակցում են նաև ծայրահեղ աջ՝ Մարին Լե Պենի «Ազգային միավորում» և Էրիկ Զեմուրի «Վերագրավում» կուսակցությունները։

Աշխարհում Եվրոպա Ֆրանսիա Էմանուել Մակրոն խորհրդարանական ընտրություններ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին