f

Անկախ

Հանրային քննարկման է ներկայացրել դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 

Նախագծով առաջարկվում է անցում կատարել ըստ դասարանների թվի ֆինանսավորման։ 

Առաջարկվում է հաստատել hաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետևյալ գործակիցներն ու նորմատիվները

Ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափը` 108,8 հազ․ դրամ:

Դասղեկության համար նախատեսվող լրավճարը հավասար է․

  • մինչև 18 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսին,
  • 18 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 20 տոկոսին,

Մեթոդմիավորման ղեկավարին տրվող լրավճարը հավասար է ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսին: 

Մեթոդմիավորման լրավճարը հաշվարկվում է ըստ դասարանենրի թվի․ մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 4,  9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 6, 18-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 8 մեթոդմիավորների հաշվարկով։

Նախագծով ամրագրվել է ներառական կրթության նպատակով ֆինանսավորման պահանջը բոլոր դպրոցներում՝ երեք բաղադրիչով. մասնագիտական ծառայությունների, ֆիզիկական միջավայրի հարմարեցում և յուրաքանչյուր երեխայի համար անհատական հարմարեցումների ֆոնդ։

Հաշվարկվել է նաև ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը:

Նորմատիվային ֆինանսավորում է նախատեսվում դպրոցի պահպանման ծախսերի համար։  Բոլոր դպրոցներում ամրագրվելու է հոգեբանների առկայության պահանջը։

Ամրագրվել են լաբորանտների հաստիքները և լաբորատորիաների պահպանման ծախսերը։

Դպրոցի տնօրենի, տնօրենի տեղակալի և վարչական այլ աշխատողների աշխատավարձի չափը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափի հետ, որի նկատմամբ, ըստ պաշտոնների, սահմանվել են համապատասխան գործակիցներ։  Ղեկավար անձնակազմի վարձատրության հաշվարկման ժամանակ հաշվի կառնվի նաև ուսումնական հաստատությունում գործող դասարանների թիվը։

Նախագծի կարևորագրույն կետերից մեկն այն է, որ բարձրլեռնային բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարը, սննդի գումարը,  դասագրքերի ներդրումային գումարները բացառապես պետք է օգտագործվեն այդ նպատակներով։ Համադպրոցական ծախսերում ներառված լաբորատորիաների սարքերի և նյութերի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված ծախսերը ևս չեն կարող օգտագործվել այլ նպատակի համար։

Սահմանվել է, որ մասնաճյուղեր ունեցող հաստատությունների մասնաճյուղերի համար հաշվարկը կատարվում է որպես առանձին հաստատություն։ Այդ դեպքում հաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար հաստիքներ չեն նախատեսվում։

Ընդունվելու դեպքում՝ նոր կարգն ուժի մեջ կմտնի 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։ 

Դպրոցների ֆինանսավորման կարգի նոր նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սույն թվականի հունիսի 28-ը: Քաղաքացիները և շահառու խմբերն այդ ընթացքում կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին