f

Անկախ

Պետությունը՝ որպես մեկ մարդու թիկնազոր. հունիսի 20-ից մեկ տարի անց. Վահե Հովհաննիսյան


Մեկ տարի առաջ այս օրը խորհրդարանական ընտրություններ էին։ Հայ ընտրողը դարձյալ իշխանության բերեց իրեն պատերազմի, պարտության և ազգային ստորացման տարած քաղաքական ուժին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. « 680 հազար ընտրող չուզեց ընդունել, որ ունեցել ենք մարդկային և  տարածքային ահռելի կորուստներ, որ Արցախում ունենք պետականության կորուստ, իսկ Հայաստանը վերածվել է կիսապետության, չուզեց տեսնել Եռաբլուրը և չուզեց շտկել իր մեջքը։ Մոտավորապես 700-800 հազար ընտրող չմասնակցեց ընտրություններին՝ տարբեր պատճառներով։

Մեկ տարի առաջ տեղի չունեցավ հայկական գիտակցության համախմբում, Հայաստանի և սփյուռքի կոնսոլիդացիա՝ ազգային վերածննդի գաղափարի շուրջ։

Հիմա 680 հազարանոց ընտրազանգվածն ակնհայտորեն նոսրացել է, բայց նրա կատարած ընտրության հետևանքները մնում են.

Հայաստանը չկարողացավ փակել պատերազմի և պարտության էջը։

Հայաստանը շարունակում է մնալ ծայրահեղ կենսական ռիսկերի առաջ։

Հայաստանից պահանջում են նորանոր զիջումներ և ստորացումներ

Հայ հասարակությունը շարունակում է մնալ բզկտված, պառակտված և առանց միավորող որևէ առանցքի։ Անտարբեր՝ սեփական պետության առաջ։

Հայաստանի ներքին կառավարումը պարալիզացված է, չկա որևէ բարեփոխում, որևէ առաջընթաց, կառավարման օղակները գրեթե չեն գործում։

Անցած տարվա ընտրությունների հետևանքով ձևավորվեց ոչ թե օրենսդիր և գործադիր իշխանությունն, այլ՝ Նիկոլ Փաշինյանի օրենսդրական և գործադիր թիկնազորը։ Ուրիշ ֆունկցիա ԱԺ-ը, կառավարությունը և պետական կառավարման մյուս մարմինները չունեն։

Պատահական չէ, որ ընտրություններից մեկ տարի անց առկա է քաղաքական խորը ճգնաժամ։ Իշխանությունը սա չի ընդունում, և ինչ-որ տեղ «իրավացի» է։ Իրականում մենք գործ ունենք խոր պետակա´ն ճգնաժամի հետ, որի թե´ ծավալները, թե´ ռիսկերը շատ ավելին են քան՝ սովորական քաղաքական ճգնաժամը։

Գործող խորհրդարանը սպառված է, գործող կառավարությունը՝ անիմաստ. սա պարզ է, բայց պետության շուրջ առկա լարվածությունը և պետության ներսում առկա ազգային-հասարակական բարոյալքումը շատ ավելի բարդ խնդիրներ են, որոնք, ուզենք-չուզենք, թակելու են մեր դուռը, շատ շուտով։

Մնում եմ այն հստակ տեսակետին, որ չի կարելի թույլ տալ ներքին չարության ծավալում, պետք է գնալ միջընտրազանգվածային երկխոսության՝ լսել իրար, պետք է պատրաստ լինել թե´ նոր ընտրությունների, թե´ ազգային համաձայնության կառավարության գաղափարին։ Երեկվա ողբերգական սպանությունները հենց սա են հաստատում։

Պատրաստ լինել՝ նշանակում է բերել նոր գաղափարներ, իրականության պրագմատիկ ընկալում, ներքին նոր բարքեր, փոխզիջումներ, և ամեն անձնականի ստորադասում՝ պետականության գաղափարին։ Մեկ տարի առաջ մենք անորոշ ժամանակով  հետաձգեցինք արժանապատվության վերականգնման և հետպատերազմյան Հայաստանի վերականգնման փուլը։ Մեկ տարին մեզ տրված էր՝ նաև մեր սխալները վերլուծելու և հասարակության ներսում կատարվողը հասկանալ փորձելու համար։ Ովքեր այդ ժամանակը ճիշտ են օգտագործել և արել են եզրահանգումներ, պետք է անցնեն հաջորդ քայլին՝ սկսեն գործել։

Հ. Գ.

Մոտ օրերս Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում կկազմակերպի քննարկում՝ ընտրություններից մեկ տարի հետո ստեղված վիճակի և լուծումների շուրջ։

Հայաստան Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին