f

Անկախ

«Դուք բարի կամքի կամուրջներն եք երկու ժողովուրդների միջև». Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ֆրանսերեն դասավանդողներին


Մ. Մաշտոցի անվան մատենադարանում կայացել է Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ֆրանսերենի շուրջ 100 դասավանդողների ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Հայաստանում ֆրանսերենի նկատմամբ  հետաքրքրությունը մեծացել է հատկապես երիտասարդների շրջանում:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեսպանատան հետ համագործակցությամբ փորձում է անել առավելագույնը՝ համապատասխան ռեսուրսներ ապահովելու, վերապատրաստումներ կազմակերպելու, ուսուցիչներին աջակցելու նպատակով»,- ողջույնի խոսքում ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ այս տարվանից ՀՀ Տավուշի մարզում փորձարկվող հանրակրթական պետական նոր չափորոշիչները ևս կրում են ֆրանկոֆոն արժեքները, այդ թվում՝ ժողովրդավարություն,  ուսուցման մասնակցային բաղադրիչ և այլն:

«Դուք իրականացնում եք ոչ միայն ֆրանսերենի դասավանդման, այլև Ֆրանկոֆոնիայի արժեքները տարածելու առաքելությունը: Դուք բարի կամքի կամուրջներն եք երկու ժողովուրդների միջև: Մաղթում եմ ձեզ ուժ, կորով և նախանձախնդրություն այս կարևոր ճանապարհին»,- խոսքը եզրափակել է Ա. Մարտիրոսյանը:

Փոխնախարարն անդրադարձել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության 10-ամյակների շրջանակներում իրականացված ծրագրերին, հայ-ֆրանսիական օրակարգի մաս կազմող համագործակցության նոր ուղղություններին, ֆրանսիական փորձի ներդրմանը:

Հայաստանում ֆրանսերեն դասավանդողներին ողջունել և երախտագիտության խոսք է ասել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

«Շնորհակալ եմ ձեզ օրնիբուն աշակերտների և ուսանողների կողքին լինելու, ֆրանսերենը տարածելու և պաշտպանելու, ձեր անխոնջ աշխատանքի համար: Կարծում եմ՝ այս տարի կկարողանանք առաջընթաց գրանցել ֆրանսերենի ռազմավարության հարցում, մշակել Ֆրանկոֆոնիայի ճանապարհային քարտեզ, որի նպատակն է մտածել ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի ամրապնդման ուղիների մասին»,- ասել է դեսպան Անն Լույոն:

Միջոցառման ընթացքում հնչել են տարբեր ելույթներ՝ անդրադառնալով Հայաստանում ֆրանսերենի դասավանդման առաջընթացին, խորացված ուսուցման ամրապնդմանը, Հայաստանում ֆրանսերենի ուսուցման հեռանկարների ու մարտահրավերների վերհանմանը:

Հայաստան Արթուր Մարտիրոսյան ՀՀ ԿԳՄՍ

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին