f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. ԵՄ ներկայացուցչի այս քայլը պետք է հստակ դատապարտվի ՀՀ ԱԳՆ-ի կողմից․Տաթևիկ Հայրապետյան


«Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը երեկ իր թվիթերյան գրառման մեջ ողջունել է Ալիևի վերջին ելույթը։ Առանձնացրել է այդ ռազմատենչ և սպառնալիքներով լի ելույթից մի նախադասություն և գովերգել Ալիևի`«խաղաղասիրական» խոսքը։ Դա արվել է այն դեպքում, երբ այդ չարաբաստիկ ելույթից երկու օր անց հակառակորդի գնդակից հայ զինվոր է զոհվում։

Փաստորեն, ԵՄ ներկայացուցիչը, ադրբեջանական ագրեսիան և հայ զինվորի սպանությունը դատապարտելու փոխարեն, ողջունել է Ալիևի վերջին ելույթը։ Ի՞նչ է սա, եթե ոչ ագրեսիայի արդարացում և անգամ խրախուսում»,- Hraparak․am-ին ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։


Ադրբեջանագետը հիշեցնում է, որ հենց այդ նույն ելույթի մեջ Ալիևն ասում էր, որ եթե Հայաստանը «միջանցք» չտրամադրի, ապա խաղաղություն չի լինի։ Բաքվի բռնապետը նաև նշում էր, որ իրենք պահանջներ են ներկայացնում, քանի որ հաղթող կողմ են։ 


«Ցավոք, սա մեր սխալ քաղաքականության հետևանք է նաև։ Երեկվանից հետո ոչ մի պետական կառույց չի խոսում Ադրբեջանի կողմից հայ զինվորի սպանության մասին։ Մինչդեռ Ալիևի սպառնալից ելույթից 2 օր անց մենք կրկին զոհ ունենք սահմանին` հակառակորդի գործողությունների հետևանքով։ Սա հստակ ձեռագիր է Բաքվի իշխանությունների կողմից` սողացող և չդադարող պատերազմի տրամաբանության մեջ։ Հիշեցնեմ, որ սրանից առաջ` մայիսի 28-ին սպանված հայ զինծառայողը` Դավիթ Վարդանյանը, ևս զոհվել էր Ալիևի ելույթից մեկ օր անց։

Հստակ կրկնվող սցենար է մշակել ադրբեջանական կողմը։ Քանի որ Ալիևն այդպես էլ չի պատժվել 2020 թ. ագրեսիայի համար, ցավոք, նաև հայկական կողմի սխալ քայլերի հետևանքով, դրա համար շարունակում է ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումով փորձել հասնել իր նպատակներին։ Նշաձողեր իջեցնելու և անհեթեթ հայտարարություններ անելու փոխարեն լավ կլիներ, որ այս ամենը ներկայացվեր միջազգային հանրությանը, և հստակ գնահատականներ տրվեին Բաքվի քայլերին»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը:

Մեր այն հարցին, թե ինչ պետք է անի հայկական կողմը Եմ-ի նման վերաբերմունքից հետո, ադրբեջանագետն ասաց․ «Նախևառաջ, ԵՄ ներկայացուցչի այս քայլը պետք է հստակ դատապարտվի ՀՀ ԱԳՆ-ի կողմից, անգամ հարցականի տակ պետք է դրվի Տոյվո Կլաարի` միջնորդական հետագա առաքելության շարունակականության հարցը, քանի որ նա ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշման կրող է և մեծապես վնասում է ԵՄ հեղինակությանը Հայաստանում։ Բացի այդ, մեր հասարակական և վերլուծական համայնքը պետք է կոշտ արձագանքի նման գրառմանը և հստակ գնահատականներ հնչեցնի։ Չի կարելի այս ամենը անարձագանք և անպատիժ թողնել։ Խոսքը մարդկային կյանքի և արժանապատվության մասին է: 

 

Տաթևիկ Հայրապետյան ԵՄ Ադրբեջան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին