РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կինը՝ Ստելլա Մորիսը, Բելմարշ բանտում հայտարարել է իր առողջական վիճակի վատթարացման մասին։ Գրում է Gazeta.ru-ն։
Գործակալության տվյալներով՝ վերջին անգամ նա ամուսնուն տեսել է երեքշաբթի օրը, և շատ անհանգստացել է։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Պրիթի Պատելը որոշել էր արտահանձնել WikiLeaks-ի հիմնադիրին ԱՄՆ-ին, որտեղ նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։ Բրիտանական դատարանները համարել են, որ Ասանժի արտահանձնումը ոչ ռեպրեսիվ էր, ոչ էլ անարդար: WikiLeaks-ում իրենց հերթին հայտնել են, որ մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը։
Բացի այդ, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը խնդրել էր Մեծ Բրիտանիային չհանձնել Ասանժին: Նա կարծում է, որ Ասանժի հնարավոր արտահանձնումը մեծ ազդեցություն կունենա մարդու իրավունքների և լրատվամիջոցների ազատության վրա։