f

Անկախ

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ Էրդողանը կարող է ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է ցրել  խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել, որ կարողանա մասնակցել 2023-ի ընտրություններին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, գրում է Ահվալ գործակալությունը։ «Արտահերթ ընտրությունների համար նա պետք է ցրի խորհրդարանը, այնուհետև նա կարող է կրկին առաջադրվել»,- ասել է Քըլըչդաչօղլուն կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Էրդողանը ներկայում պաշտոնավարում է երկրորդ ժամկետով․ սա առավելագույն ժամկետն է, որում նա կարող է զբաղեցնել նախագահի պաշտոնը՝ համաձայն Թուրքիայի սահմանադրության։

Կա մեկ բացառություն, որը սահմանվել է 2017 թվականի հանրաքվեով, այն նաև Էրդողանին օժտել է ներկայիս արտառոց լիազորություններով․ այն է՝ եթե խորհրդարանը քվեարկի նախագահի երկրորդ ժամկետի ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: «Ժողովրդական դաշինքի թեկնածուն Թայիփ Էրդողանն է»,- ասել էր գործող նախագահը հունիսի 10-ին՝ ոչ պաշտոնապես հայտարարելով կրկին առաջադրվելու մտադրության մասին և ստիպելով Քըլըչդարօղլուին հայտարարել իր թեկնածության առաջադրման մասին։

Սահմանադրական սահմանափակումների պատճառով Ընտրությունների Գերագույն խորհուրդը (YSK) կարող է մերժել Էրդողանի դիմումը, եթե նա հայտ ներկայացնի։

Ըստ լրատվամիջոցի՝ խոսակցություններ են պտտվում, որ Էրդողանը պատրաստվում է առաջադրել նախագահի այլ թեկնածուի և համաձայնել ընդդիմության պահանջին՝ հրաժարվել գործադիր նախագահական համակարգից և վերադառնալ խորհրդարանական համակարգի։ Այս դեպքում Էրդողանը կառաջադրվի վարչապետի վերականգնված պաշտոնում։

«Էրդողանը խոսում է այնպես, կարծես ծրագրում է ընտրություններ անցկացնել սովորական ժամանակացույցով, բայց իրականում կլինեն արտահերթ ընտրություններ, և մեր գնահատականներով՝ Էրդողանը կառաջադրվի։ Աստծո կամքով՝ մենք բոլորս նրան թոշակի կուղարկենք, երբ նա դա անի»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն։

Թուրքիայի ընդդիմադիր 6 կուսակցությունների դաշինքն արդեն քննարկել է իր տարբերակները աշնանը կայանալիք արտահերթ ընտրությունների դեպքում։ Դաշինքը հայտնում է, որ արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 4-ին կամ 27-ին։ 
 

Թուրքիա ընդդիմություն խորհրդարանական ընտրություններ Ռեջեփ Թայիփ Էրդողան Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին