f

Անկախ

G7-ի երկրները պայմանավորվել են համագործակցել՝ մամուլի ազատության պաշտպանության համար


«Մեծ յոթնյակի» (G7) երկրները ցանկանում են ավելին անել՝ մամուլի և արտահայտվելու ազատությունն ապահովելու և ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։ Բոննում տեղի ունեցած հանդիպման ժամանակ G7-ի երկրների մշակույթի նախարարները համապատասխան կոմյունիկե են հրապարակել, փոխանցվում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է գտնել կեղծ տեղեկատվության արդյունավետ հակազդման միասնական միջոց։ G7-ը ցանկանում է նաև հանդես գալ կառավարության գրաքննության և ազատ մամուլի սահմանափակումների դեմ: Բացի այդ, կքննարկվեն շուկայի կանոնները, որոնք ուղղված են տեղեկատվական խոշոր հարթակներին: Գերմանիայի մշակույթի և ԶԼՄ-ների պետական նախարար Կլաուդիա Ռոթը հայտարարել է, որ կոմյունիկեն նաև «ազդանշան է ազատ լրատվամիջոցների կարգը պաշտպանելու համար»:

Նրա խոսքով, ապատեղեկատվությունը դարձել է զենք, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ազդեցության ներքո։ Ռոթը մատնանշել է G7-ի երկրների ցանկությունը՝ ավելի ակտիվորեն ներգրավվել սպառնալիքի տակ գտնվող լրագրողների պաշտպանությանն ուղղված աշխատանքում։

Մշակույթի նախարարների հանդիպումը կայացել է G7-ի գագաթնաժողովից մոտ մեկ շաբաթ առաջ, որը կանցկացվի Բավարիայի Էլմաու ամրոցում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորությամբ։ Մասնակիցների խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ նման հանդիպման ժամանակ մեդիա քաղաքականությունը դիտարկվում է որպես անկախ թեմա։ 

 

Աշխարհում մամուլի ազատություն G7

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին