Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ԱՄՆ տնտեսությունն այս պահին արդեն իսկ ռեցեսիայի մեջ է։ Այդ մասին հայտնում է Newsmax-ը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Սա այն չէ, ինչը կարող է լինել երկու տարի անց, ինչպես նրանք են ասում՝ ռեցեսիա։ Մենք արդեն ռեցեսիայի մեջ ենք»,- նշել է Ամերիկայի 45-րդ նախագահը։
Թրամփը մեկնաբանել է նաև բենզինի թանկացումը. Նա կարծիք է հայտնել, որ վառելիքի գները կշարունակեն թանկանալ։ Նրա խոսքերով՝ բենզինը կարող է հասնել «հինգ, վեց, յոթ դոլարի մեկ գալոնի համար և ավելի»:
«Մեր երկիրը մեծ դժվարությունների մեջ է. Մեր երկիրը երբեք նման վիճակում չի եղել»,- եզրափակել է ԱՄՆ նախկին նախագահը։
Թրամփը չի մեջբերել այլ կանխատեսումներ՝ կապված ամերիկյան տնտեսության ապագայի հետ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի գործարքով։ Նա նաև ասել է, որ ուկրաինական հակամարտությունը Միացյալ Նահանգների քաղաքականության պատճառով կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի։