f

Անկախ

«Իմ սիմֆոնիկը» ծրագիրը կնպաստի երիտասարդության շրջանում դասական երաժշտության տարածմանը


ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին, Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2000 ուսանողների ներգրավմամբ իրականացնում է «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագիրը։  

Այս փուլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում սոցիոլոգիական մեթոդաբանությամբ և գործիքակազմով հարցում իրականացնելու համար, որի արդյունքում ստացված տվյալները կբացահայտեն երիտասարդների կարծիքը դասական երաժշտության ու համերգների մասին: Մասնավորապես, հնարավոր կլինի պարզել երիտասարդների մշակութային միջոցառումների նախընտրությունները` ըստ ժողովրդագրական տվյալների և բնակության  վայրի, համերգներին այցելության պարբերականությունը, նպաստող   կամ   խանգարող գործոնները, համերգների բովանդակության նախընտրություններն ու ակնկալիքները, համերգների վերաբերյալ տեղեկատվության ստացման աղբյուրները, տեղեկատվական նյութերի արդյունավետությունը և այլն: Կազմակերպիչների կողմից կատարվում է նաև ուսանողների տվյալների հավաքագրում՝ ծրագրում ընդգրկելու նպատակով։ 

Հաջորդ փուլում՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, կկազմակերպվեն հանդիպումներ ուսանողների հետ՝ ներկայացնելու նվագախումբն ու առաջիկա ծրագրերը, ուսանողները նաև կհրավիրվեն համերգների: Նրանց կտրամադրվեն հետաքրքիր տեղեկություններ դասական երաժշտության, համերգների, կատարվող ստեղծագործությունների և կոմպոզիտորների մասին։ Համերգներից հետո կիրականացվեն ֆոկուս-խմբային քննարկումներ: 

Ծրագիրը նպատակ ունի ստեղծել միջավայր, որպեսզի ուսանողները նորովի ընկալեն դասական համերգների բովանդակությունը, դառնան մշակույթին վերաբերող տեղեկատվության տարածման առանձնահատուկ դեսպաններ երիտասարդության և հանրության շրջանում։ Իրականացված ուսումնասիրության հիման վրա կստեղծվի տեղեկատվական յուրահատուկ բազա, որը հնարավորություն կտա գործունեություն ծավալել ժամանակակից պահանջներին ու երիտասարդության նախընտրություններին համապատասխան` կատարելագործելով համերգների բովանդակությունն ու մշտապես ապահովելով արդյունավետ հաղորդակցություն երիտասարդ ունկնդիրների հետ:

Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի մշակել մեխանիզմներ՝ համերգներին ավելի շատ երիտասարդներ ներգրավելու ուղղությամբ:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին