f

Անկախ

Իշխանությունները հիմա էլ որոշել են հարված հասցնել իրենց վերահսկողության տակ չգտնվող Փաստաբանական դպրոցին


ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի, ինչպես նաեւ դատական համակարգի, փաստաբանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության համաձայն՝ նախատեսվում է մի շարք բարեփոխումների իրականացում։ Սա կարեւոր ռազմավարական խնդիր է։ Այս մասին հունիսի 21-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը։

Այս կապակցությամբ, ինչպես նշեց փոխնախարարը, կառավարությունը մշակել եւ վերջնական տեսքի է բերել համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը։ Օրենսդրական նախաձեռնությունը, ըստ կառավարության ներկայացուցչի հավաստիացման, շոշափում է շատ կարեւոր հարցեր, օրինակ՝ Փաստաբանների պալատում ներքին կառավարման սկզբունքների վերանայումը։ «Այսպես, նախատեսվում է ստեղծել Կարգապահական հանձնաժողով, որը թույլ կտա բարձրացնել փաստաբանների հետ կապված կարգապահական գործերի քննարկման արդյունավետությունը։ Միաժամանակ Կարգապահական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել Փաստաբանների պալատի խորհրդում։ Կընդլայնվեն Փաստաբանների պալատի խորհրդի լիազորությունները հատկապես հանրային պաշտպանի գործունեության ոլորտում»,- ասաց Մինասյանը։

Նախատեսվում է նաեւ վերանայել իրավաբանների պատրաստման եւ որակավորման բարձրացման կարգը։ Այն անձինք, ովքեր ունեն եւ՛ բակալավրի, եւ՛ մագիստրոսի կոչում իրավագիտության ոլորտում, կամ առնվազն 7 տարվա մասնագիտական փորձ ունեցող իրավաբանի դիպլոմ, կկարողանան որակավորման քննություն հանձնել՝ առանց մասնագիտացված ուսումնական հաստատություն (Փաստաբանական դպրոց) հաճախելու:

Կսահմանվեն նաեւ քաղաքական չեզոքության, ինչպես նաեւ Փաստաբանների պալատի նախագահի եւ խորհրդի անդամների զսպվածության պահանջներ՝ վերջիններիս կողմից մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում։

Կվերանայվի նաեւ Փաստաբանների պալատի մարմինների անդամների ընտրության կարգը։ Դա կարվի ընտրությունների ժամանակ տարբեր կորպորատիվ շահերի առկայության հետ կապված հնարավոր ռիսկերը վերացնելու նպատակով։

Փոխնախարարի խոսքով՝ նախագիծը քննարկվել է իրավաբանների եւ փաստաբանների հետ։ «Փաստաբանների պալատի հետ ունենք գրեթե 100 տոկոս կոնսենսուս»,- ասաց Մինասյանը։

Համեմատաբար կարճ քննարկումներից հետո կառավարության օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ խորհրդարանական հանձնաժողովի կողմից։

Նշենք, որ Հայաստանի իշխանություններին, չնայած ձեռնարկված փորձերին, չհաջողվեց իրենց վերահսկողության տակ առնել Փաստաբանների պալատը եւ Փաստաբանական դպրոցը։ Պատերազմում կրած պարտությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող կառույցների թվում էր նաեւ Փաստաբանների պալատը։

Հայաստան Գրիգոր Մինասյան ՀՀ Արդարադատության նախարարություն

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին