f

Անկախ

Բա արդար, անկոռուպցիա երկիր էիք խոստանում, հանցավոր կոռուպցիան մերկացնող ձայնագրության դեմ բազար անող նորընծա հեղափոխականներ ջան


Վաստակաշատ լրագրող Ռուզաննա Խաչատրյանը ՖԲ-ում գրում է․

Լսե՛ք, ախր դուք ժողովրդավար հանրություն էիք, դուք ո՞նց կարող եք դատապարտել անմեղ մարդու դեմ գործ սարքելը վկայող ձայնագրություն անելը։ Էսքա՞ն հետագնաց... Հացի սեղան, հաց, գինի... Ցնդե՞լ եք։ Ջհանգիրյանի թոռան կնունքի սեղանը չէր, ոչ էլ էրեխու հարսանիքը։ Մարդուն կանչել են «լավով հարց լուծելու», ինքն էլ իմանալով գնացել է։ Հետո՞ ինչ որ դիմացինն էդպիսի հարցերը ոչ թե ավտոմատով է սիրում լուծել, այլ «մի կտոր հաց ուտենք»-ով։

Հա՛, ձայնագրության փաստից բոլոր «մի թավուր էղածներին» տեղեկացնեմ, որ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան էլ է մասնավոր զրույցի թաքուն ձայագրումն ու հրապարակումը թույլատրելի համարում էն դեպքերի համար, երբ դա կարող է կանխել կյանքին, առողջությանը... սպառնացող վտանգը։ Իսկ ի՞նչ է, վտանգ չե՞ք համարում անմեղ մարդու վրա գործ սարքելը. դա միայն իրեն չի սպառնում, է, դա հենց ձեզ է սպառնում, դուք չե՞ք հասկանում, թե դեպքերի էս շարանը մեզ ինչ երկիր է դարձրել։ Բա արդար, անկոռուպցիա երկիր էիք խոստանում, հանցավոր կոռուպցիան մերկացնող ձայնագրության դեմ բազար անող նորընծա հեղափոխականներ ջան։

(Երիտասարդ լրագրողներ ջան, դուք էլ իմացեք, որ թաքուն ձայնագրելու համար քաղաքակիրթ աշխարհն ինքն է բացառություն անում. միայն՝ այդ դեպքում թաքուն ձայնագրել, մյուս դեպքերում է, որ մեզ վայել չի նման բանը)։

Էս առիթով մի բան պատմեմ, ինչը ինձ ժամանակին, երևի մի 20 տարի առաջ, շատ էր զարմացրել, բայց հիմա հասկանում եմ, որ բան չի փոխվել, որ էս մտածողության տեր են անգամ հանուն մարդու իրավունքների հնամենի դատապարտյալները։

Ուրեմն, Ազգային Ժողովում նախագծերի փաթեթ եմ ուզում վերցնել։ Լրագրողներին չի հասնում, պատգամավորներին են բաժանում նստաշրջանի սկզբում, բայց հո գիտենք, որ որոշ պատգամավորների փաթեթները նստաշրջանի ավարտին էլ մնում են ձեռք չտված, ու սեղանների տակից կամ վրայից հավաքարարներն են հավաքում հետո։ Մի խոսքով, էդպիսի մեկին հանդիպեցինք խորհրդարանի միջանցքում (Աննա Իսրայելյանի հետ էինք, երևի կհիշի), փաթեթ խնդրեցինք։ Մեծ պատրաստակմությամբ մտավ դահլիճ, որ իրենը բերի։ Քիչ հետո դուրս եկանք, ձեռքին ոչինչ չկար, բայց՝ բերել եմ, ասաց, եկեք գնանք էն պատի հետևը, տամ, մարդ չտեսնի։ Վրա տվեցինք, որ չի արգելվում մեզ փոխանցելը, պարզապես մեզ է արգելվում որևէ մեկի սեղանից բան վերցնել (էն ժամանակ դահլիճում էին նստում ու այնտեղ ազատ ելումուտ ունեին նաև լրագրողները)։Մեկ է, մինչև պատի հետևը չանցնաք, ծոցից չհանեց փաթեթը։ Մեր շշմած հայացքներին ի պատասխան ասաց՝ օրենքին ձեռ տալը «զապադլո» ա... Պատկերացնու՞մ եք՝ օրենսդիր մարմնի անդամը, օրենքներ ստեղծելու համար այդ շենք մտածը...Խեղճ էդ պատգամավորը, մոտ 20 տարի էստեղ-էնդեղ պատմում եմ՝ անունն էլ տալով ու չիմանալով, որ լիքն են, լիուբոլ են էդպիսիք...

 

Ռուզան Խաչատրյան ՖԲ Գրառում ձայնագրություն Ազգային ժողով Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին