f

Անկախ

«Կալանք տվող» դատավորները սպառնացել են բոլորով աշխատանքից ազատվելու դիմում գրել. 168.am


168.am-ը գրում է.

Շուրջ մեկ ամիս առաջ՝ մայիսի 25-ին, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) պաշտոնական կայքում հաղորդագրություն տեղադրվեց, ըստ որի՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների նախաձեռնությամբ՝ նրանց նստավայրում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանի հետ:

Քննարկման ընթացքում դատավորները բարձրաձայնել են իրենց գերծանրաբեռնվածության, այդ տեսակի միջնորդությունները քննող դատավորների խիստ փոքր թվի, միջնորդությունների որակի և դատավորների գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր:

«ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի օրենսդրական և կազմակերպչական այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են դատավորների բարձրաձայնած խնդիրների լուծմանը: Երկուստեք կարևորվել է նման հանդիպումների շարունակական լինելու անհրաժեշտությունը»,- գրված էր ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Պաշտոնական հաղորդագրության մեջ ուշագրավ է՝ հանդիպումը դատավորների նախաձեռնությամբ կազմակերպելու հանգամանքը:

168.am-ին այդ հանդիպման շարժառիթից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ մինչդատական վարույթով, կամ ինչպես ավելի ընդունված է ասել, «կալանք տվող» դատավորները սպառնացել են բոլորով աշխատանքից ազատման դիմում գրել, և թեման իսկապես եղել է անմարդկային գերծանրաբեռնվածությունը: Մեր տեղեկություններով՝ նրանց են միացել նաև Վերաքննիչ քրեական դատարանի «կալանք տվող» դատավորները:

Նրանց դժգոհությունը, թերևս, տեղին է: Հատկապես վերջին 2 ամսում, երբ ընդդիմադիր շարժումը տարատեսակ ակցիաներ, բողոքի ու անհնազանդության երթեր, պիկետներ ու հանրահավաքներ է կազմակերպում, իրավապահները, այսպես ասած՝ «քիթ սրբելու» ժամանակ չունեն:

Հասարակական կարգի պահպանման շղարշի տակ անշեղորեն կատարվում է քաղաքական իշխանության կամքը, հարուցվում են քրեական գործեր խիստ երանելի ու հարմար զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմով, ներկայացվում են կալանքի միջնորդություններ, որոնք կբավարարվե՞ն, թե՞ ոչ, բայց պետք է քննվեն, իսկ դա ահռելի ծանրաբեռնվածություն է պահանջում: Բնականաբար, բավարարված կալանքի միջնորդությունները բողոքարկվում են Վերաքննիչ դատարանում: Ու նույն խնդիրը տեղափոխվում է վերադաս ատյան:

Ինչևէ, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանին հաջողվել է հանդարտեցնել դատավորներին՝ խոստանալով նոր հաստիքներ և դրամական շահագրգռություն՝ աշխատավարձի բարձրացման տեսքով: Թե ինչ ժամկետներում՝ հասկանալի չէ:

Գագիկ Ջհանգիրյանը դատավորներին խնդրել է մի փոքր էլ սպասել:

«Պատկերացնո՞ւմ եք՝ համակարգի հետ ինչ կկատարվի, եթե հանկարծ բոլորով հեռանաք»,- ասել է նա:

Թեև հիմա Գագիկ Ջհանգիրյանի մտահոգությունն ամենևին էլ դա չէ՝ հաշվի առնելով երեկ հրապարակված ձայնագրությունը, բայց նա նաև չի կարող դատավորների պահանջները չբավարարել. «կալանք տվող» դատավորների համակարգի փլուզումը նա հաստատ չի մարսի:

 

Գագիկ Ջհանգիրյան դատավորներ Հայաստան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին