Քսան տարուց ավել, սկզբում լրագրությունը, հետո քաղաքականությունը իր սեփական, թրքաբարո շահերի սպասարկման միջոց օգտագործած նիկոլը բազմաթիվ կեղծ օրակարգեր բերեց, որոնցից ամենամեծ թյուրիմածությունն այն էր, թե երկրի ղեկավարը, իշխանությունները պետք է գործեն ժողովրդի շահերից։
Իշխանությունը պետք է ստորադասի անհատի շահերը, գերադասելով պետական շահը։ Մեր դեպքում՝ Հայաստանի Հանրապետության շահն էր, որը նիկոլիզմը նույնիսկ մեկ անգամ չհիշատակեց։ Ավելին, Հայաստանի Հանրապետության պետական սիմվոլիկան դրոշը, հիմնը, Սահմանադրությունը, դատական համակարգը ամեն կերպ ճնշվեց, քանդելու, մոռացության տալու, խռովութոյւն մտցնելու տարբեր օրակարգերով։
Նիկոլին գահին բերած, սատարած, հետագայում "ընդդիմադիր" ուղղին բռնած որոշ քաղաքական ուժեր շարունակեցին մարդկանց աչքերին թոզ փչել, ասելով, թե գործում են քաղաքացու շահերից մղված։
Ուրեմն, այս ամենը պատերազմով, Արցախի ու Հայաստանի տարածքների կորուստով անդրադարձավ, հազարավոր քաղաքացիների զոհերով, որովհետև մարդկանց սովորեցրել են, թե նեղ անձնական շահը կարևոր է պետություն, պետականություն ունենալուց։
Քաղաքական աղքատամտությունը մեզանում հարկ է վերացնել, ի շահ Հայաստանի Հանրապետության փրկության, որովհետև մեր երկիրը կորցրել է ինքնիշխանությունը։ Մարդիկ նույնիսկ չեն հասկանում, որ ինքնիշխանությունը, դա պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում։ Չունենք սուվերենություն, չունենք պետություն, չունենք այդ պետության մեջ քաղաքացիներ, որի շահերը իբր եկել էին պաշտպանելու նիկոլն ու Հայաստանի քանդման գործընթացի հեղինակներն ու կատարածուները։
Նարինե Կիրակոսյանի ՖԲ գրառումը