f

Անկախ

Հանրային լողափերն անմխիթար վիճակում են. դրանց բարեկարգման համար կրկին մրցույցթ կհայտարարվի. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարության «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, 5 հանրային լողափների բարեկարգում, կահավորում եւ սպասարկում իրականացնելու նպատակով, հունիսի 9-ին մրցույթ էր հայտարարել: Լողափները գտնվում են Շողակաթ, Լճաշեն, Ծովագյուղ, Նորատուս եւ Ծովազարդ համայնքների վարչական տարածքներում: Ըստ սեւանցիների՝ նշված 5 լողափներում այնպիսի անմխիթար վիճակ է, որ տեղացիներն առանձնապես հետաքրքրված էլ չեն դրանցով: Մրցույթը կայանում է, եւ արդյունքում միայն Ծովագյուղի ու Լճաշենի վարչական տարածքներում գտնվող հանրային լողափների համար են հայտեր ներկայացվում, մյուս 3 լողափների դեպքում առաջիկայում կրկին մրցույթ կհայտարարվի: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մնացականյանից հետաքրքրվեցինք, թե ովքեր են մրցույթում հաղթող անձինք կամ կազմակերպությունները։ «Գրավոր ուղարկեք, կպատասխանենք»,- որոշ բյուրոկրատներից ընդօրինակած պատասխան տվեց տնօրենը:

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Լճաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Սեւան-Գավառ ավտոմայրուղուց դեպի լիճ ընկած ափամերձ հատվածում գտնվող հանրային լողափի բարեկարգման, կահավորման եւ սպա-սարկման պայմանագիրը կնքվել է Երեւան քաղաքի բնակիչ Իլոնա Հարությունյանի հետ: «Լողափի բարեկարգման, կահավորման եւ սպասարկման իրավունքի ժամկետը՝ 7 տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողն ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից: Ծովագյուղի վարչական տարածքում գտնվող հանրային լողափի համար պայմանագիր կնքվել է Վրեժ-Տոնի Հարությունյանի հետ»:

Մեր տեղեկություններով՝ Ծովագյուղի վարչական տարածքում գտնվող հանրային լողափի բարեկարգում, կահավորում եւ սպասարկում իրականացնող Վրեժ-Տոնի Հարությունյանը երկար տարիներ ապրում է Ռուսաստանում, ունի բիզնեսներ: Հիշեցնենք, որ հանրային լողափներից 3-ի սպասարկումն իրականացնում է «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ն: Սա այն ընկերությունն է, որի սեփականատերը ձեռք է բերել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը եւ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի դղյակը։

Սեւանցիները մեզ պատմեցին, որ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող հանրային լողափներից մեկը, որ գտնվում է Սեւանի թերակղզու հարեւանությամբ, ընկերությունը որոշել է տալ վարձակալության: Շուտով Սեւանա լճում մեկնարկելու է լողասեզոնի բացումը։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության եւ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի՝ հանրային 3 լողափներում հանգստացողների համար կմատուցվեն անվճար տարբեր ծառայություններ՝ փրկարար ծառայություն, բուժսպասարկում, մարզական ու մանկական խաղահրապարակներ կգործեն, ավտոկայանատեղի, հանդերձարաններ, լողաթախտեր, հովանոցներ, նստարաններ կտրամադրվեն։ Լողասեզոնը բացելուն պես կհասկանանք՝ հանրային լողափները հանրությա՞ն համար են նախատեսված, թե՞ ինչ-որ անհատի բիզնեսի աղբյուր են, ով ձգտում է հնարավորինս շատ գումար աշխատել՝ քիչ փող ծախսելով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հայաստան Շրջակա միջավայրի նախարարություն

Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ավելին
Ավելին