ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին, կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։ Այս մասին տեղեկացանք Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանից։
Բողոքի քննությունը նշանակվել է հուլիսի 4-ին։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, կալանավորելու որոշման դեմ նույնպես վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը նույնպես մակագրվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։ Այս մասին տեղեկացանք Խաչատրյանի փաստաբան Բենիկ Գալստյանից։ Բողոքի քննությունը նշանակվել է հուլիսի 7-ին՝ ժամը 16։30-ին։
Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը եւ Հայկ Սարգսյանը կալանավորվել են զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Խոսքը վերաբերում է մայիսի 31-ին Կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց «Դիմադրություն» շարժման կազմակերպած ակցիային։