Հակառուսական պատժամիջոցները, որոնք պետք է խեղդեին ռուսական տնտեսությունը, արդյունքի չէին կարող հանգեցնել։ Այդ մասին գրում է The New York Times պարբերականը։ Գրքում է Gazeta.ru-ն։
«Չինաստանն ու Հնդկաստանը ռուսական նավթ են գնում գրեթե նույն ծավալով, ինչ արևմտյան երկրները նախկինում։ Հետևաբար, արևմտյան երկրների գործողությունները՝ խեղդելու ռուսական տնտեսությունը, արդյունքի չհանգեցրին»,- նշել են հոդվածի հեղինակները։
Հոդվածի համաձայն՝ նավթի և գազի բարձր գների պատճառով Ռուսաստանն այժմ շատ ավելի է վաստակում, քան չորս ամիս առաջ։
Բացի այդ, ռուբլին զգալիորեն արժեւորվել է դոլարի նկատմամբ։ Պարբերականը հավելում է, որ տնտեսության լուրջ անկման փոխարեն Ռուսաստանը մոտ է մինչև կորոնավիրուսային համաճարակի ցուցանիշներին։ Հունիսի 17-ին Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության և լրատվամիջոցների հետ փոխգործակցության հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կարող են հանգեցնել դեմոկրատների իշխանության անկմանը։ Ինչպես ընդգծել է սենատորը, եթե ԱՄՆ-ն որոշի գնալ Չինաստանի դեմ պատժամիջոցների պատերազմի, ապա դա «աղետ կլինի արևմտյան տնտեսության համար»։