f

Անկախ

Երևանում միաժամանակ անցկացվում են «ՍոլիդԱրտ» և «Հիշողության կերպարանքներ» սեմինարները


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ հունիսի 22-26-ը Երևանում միաժամանակ անցկացվում են միջազգային ««ՍոլիդԱրտ». ժամանակակից արվեստ, հանրային կառավարում» և «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարները։ 

Միասնական սեմինարին մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի Հանրապետության ներկայացուցիչներ: Նրանք հանդես կգան զեկույցներով, տեղի կունենան հարց ու պատասխան, կլոր-սեղան քննարկումներ:

Հունիսի 22-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում կայացել է միջոցառման բացման արարողությունը, որի ընթացքում հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Հիշողության կերպարանքներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մուրադյանը, «ՍոլիդԱրտ» ծրագրի ղեկավար Մելիքսեթ Կարապետյանը: 

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հպարտությամբ նշել է, որ Հայաստանում իրականացվում են այնպիսի միջազգային նախագծեր, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանում: Այս համատեքստում Արա Խզմալյանն անդրադարձել է «Հիշողության կերպարանքներ» սեմինարին՝ ընդգծելով, որ այն անցկացվում է արդեն 11 տարի շարունակ. «Այն կայացած ու հաստատված նախագիծ է, համախմբում է տարբեր երկրների կազմակերպությունների՝ գրադարանների, թանգարանների, վերականգնման կենտրոնների մասնագետների՝ լայն հարթակ ձևավորելով մասնագիտական քննարկման, խնդիրների արծարծման համար: Մատենադարանը ձեռագրերի վերականգնման երկարամյա փորձ ունի, և մենք տեսանք, որ այս իմաստով աշխարհին շատ բան ունենք ասելու, փորձ ունենք փոխանցելու: Փորձի փոխանակման միջոցով կատարելագործում ենք նաև մեր մասնագետների գիտելիքները»,- շեշտել է Արա Խզմալյանը:

Խոսելով «ՍոլիդԱրտ» սեմինարի մասին՝ փոխնախարարը նշել է, որ այն համախմբում է կինոլորտի ներկայացուցիչներին: Ըստ Խզմալյանի՝ կազմակերպիչների առաջ քաշած  խնդիրները չափազանց կարևոր են կինոքաղաքականության մշակման առումով:

 «Ինչպե՞ս ենք սինխրոնիզացնում օրենսդրական դաշտը, ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր խթանել համատեղ կինոարտադրությունը: Սեմինարի կարևորագույն բաղադրիչը կինոժառանգության պահպանման խնդիրն է, որն առջանային է տարբեր երկրների համար: Խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլև թվային վերականգնման մասին է»,- ասել է նախարարի տեղակալը՝ հիշեցնելով, որ 2023 թվականին լրանում է հայ կինոյի 100-ամյա հոբելյանը, չի բացառվում, որ սեմինարը 2023-ին հոբելյանական ծրագրի մաս դառնա:

Տեսաուղերձով սեմինարի մասնակիցներին ողջունել է Ռուսաստանի պետական ​​գրադարանի գլխավոր տնօրեն Վ. Վ. Դուդան՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված այս հարթակը, որը հնարավորություն է ընձեռնում փորձի փոխանակման և լայն քննարկումների միջոցով պահպանելու ձեռագիր և տպագիր ժառանգությունը: Գրադարանի գլխավոր տնօրենը սեմինարի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:

«Հիշողության կերպարանքներ» ծրագրի ղեկավար Տաթևիկ Մուրադյանը տեղեկացել է, որ տարիների ընթացքում Հայաստանը մասնակից պետություններից հյուրընկալել է ավելի քան 130 կառույցների. «Սեմինարին մասնակցել են վերականգնողներ, գրադարանային գործի, թանգարանների աշխատակիցներ և այլք: Նախաձեռնությունը միտված է ԱՊՀ տարածքում մասնագետների փորձի փոխանակմանը: Եղել են մասնակիցներ Եվրոպայից, ԱՄՆ-ից: Ուրախ ենք, որ Հայաստանում ստեղծվել է հարթակ, որտեղ մի շարք պետությունների մասնագետներ ներկայացնում են իրենց հաջողությունների փորձը»:

Մուրադյանը հավաստիացրել է, որ ամեն սեմինարի ավարտից հետո դրական արձագանքներ են ստանում, և մասնակիցները հույս են հայտնում, որ նախաձեռնությունը շարունակական կլինի:

«ՍոլիդԱրտ» ծրագրի ղեկավար Մելիքսեթ Կարապետյանն էլ ընդգծել է, որ սեմինարն ուղղված է կինոլորտում համատեղ արտադրության և ֆիլմերի տարածման մեխանիզմների ուսումնասիրմանը, անիմացիոն ֆիլմերի զարգացմանը, մասնակից երկրների համագործակցության ընդլայնմանը, կինոժառանգության պահպանման խնդիրներին:

«Խորհրդային Միության փլուզումից հետո միության կազմում ընդգրկված երկրները կինոարվեստում գնացին իրենց ճանապարհով: Հետադարձ հայացքով հիմա համոզվում են, որ համատեղ արտադրությունները,  ստեղծագործական միասնական աշխատանքն ավելի արդյունավետ է: Նախորդ տարի անցկացրինք առաջին սեմինարը: Այս տարի կան հյուրեր 26 երկրներից՝ Ղազախստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից և այլն: Նմանօրինակ սեմինարները լավ առիթ են պետականորեն մտածելու, թե ինչ է պետք փոխել և ինչպես ընդլայնել դաշտը»,- ընդգծել է նա:

Նշենք, որ ««ՍոլիդԱրտ» ժամանակակից արվեստ, հանրային կառավարում» միջազգային սեմինարն ուղղված է կինոլորտում համատեղ արտադրության և ֆիլմերի տարածման մեխանիզմների ուսումնասիրմանը, անիմացիոն ֆիլմերի զարգացմանն ու մասնակից երկրների համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև այդ երկրներում կինոժառանգության պահպանության խնդիրներին:

«Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» սեմինարը մասնագետների կատարելագործման յուրատեսակ հարթակ է, որը հնարավորություն է տալիս իրականացնելու փորձի և գիտելիքի փոխանակում վերականգնման, արխիվացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Սեմինարների կազմակերպիչներն են «Օրացույց» գիտաստեղծագործական նախաձեռնությունների միավորում և «Ազգային ստեղծարար միավորում» ՀԿ-ները: 

Երկու սեմինարների ծրագրերը կունենան ընդհանուր միջոցառումներ՝ հնարավորություն ստեղծելով մասնագետներին քննարկելու կինոժառանգության պահպանության հարցում մասնակից երկրների համագործակցության փորձն ու հեռանկարները:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ Արա Խզմալյան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին