f

Անկախ

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիան խախտել է սիրիացի փախստականի իրավունքները՝ ուժով վերադարձնելով հայրենիք


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել, որ Թուրքիան ապօրինի կերպով հայրենադարձել է սիրիացի փախստականին այն բանից հետո, երբ նրան ստիպել են ստորագրել փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ նա վերադառնում է կամավոր, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Դատարանը Թուրքիային պարտավորեցրել է Մուհամմադ Ֆավզի Աքքադին վճարել 12,250 եվրո, այդ թվում՝ դատական ծախսերը։ Աքքադը ներկայում Գերմանիայից ապաստան է խնդրել։ Աքքադը Թուրքիա է ժամանել 2014 թվականին և չորս տարի անց երկրում ստացել է կեցության թույլտվություն և «ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ»։

Սիրիացին ձերբակալվել է 2018 թվականի հունիսին՝ փորձելով անցնել հարևան Հունաստան։ Աքքադը բռնի կերպով Սիրիա է տեղափոխվել ձերբակալությունից օրեր անց։ Նրան տարել են Թուրքիայի ամենահարավային Հաթայ նահանգ՝ սիրիական սահմանի մոտ, և ստիպել ստորագրել մի փաստաթուղթ, որը նրա համար անհասկանալի է եղել, և որը, պարզվել է, նրա կամավոր վերադարձի ձևաթուղթ է եղել։ Աքքադը նաև ասել է, որ Սիրիայում զինյալների կողմից ձերբակալվել և ծեծի է ենթարկվել, բայց հետո ազատ է արձակվել:

Նա վերադարձել է Թուրքիա 2018 թվականի հուլիսին, իսկ ավելի ուշ հասցրել է մեկնել Գերմանիա։ Դատարանը վճռել է, որ Աքքադը ենթարկվել է անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի, ինչպես նաև իրավունքների այլ խախտումների:

Հավելենք, որ Թուրքիայում 3,7 մլն սիրիացի փախստական է բնակվում։ Վերջին շրջանում երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով նրանց նկատմամբ վերաբերմունքը կտրուկ վատթարացել է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ անցած ամիս հայտարարել էր, որ իր կառավարությունն աշխատում է նոր նախագծի վրա՝ նպաստելու երկրում գտնվող մոտ 1 միլիոն սիրիացի փախստականների կամավոր վերադարձին։ 
 

 

Թուրքիա սիրիացի փախստական ՄԻԵԴ Աշխարհում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին