Դերասանուհի Սանդրա Բուլոքը խոստովանել է, որ տառապում է մասնագիտական սպառումով։ Այս կապակցությամբ դերասանուհին որոշել է դադար վերցնել իր կարիերայում։ Այդ մասին հայտնում է The Mirror պարբերականը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Ես սպառվել եմ. Ես հոգնած եմ. Եվ ես այլևս չեմ կարողանում ճիշտ, խելամիտ որոշումներ կայացնել», - բողոքել է Բուլոքը:
Նա հավելել է, որ ցանկանում է դադար վերցնել նկարահանումներից և հարմարվել բացառապես սեփական գրաֆիկին։ Բուլոքը երախտապարտ է այն ամենի համար, ինչ ունի, սակայն, դերասանուհու խոսքով, իր աշխատանքում հաջողությունը հանգեցրել է նաև որոշ բացասական հետևանքների։ Օրինակ, Բուլոքը անհանգստանում է, որ իր դերասանական կարիերան կարող է բացասաբար ազդել իր անձնական կյանքի վրա:
Ավելի վաղ Բուլոքը հայտնել էր, որ ցանկանում է հանգստանալ աշխատանքից՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար: