f

Անկախ

«Հրապարակ». Աննա Հակոբյանը մեկնում է Մոնակո և Նիցցա. նրան ուղեկցելու է Զարեհ Սինանյանը


Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, շաբաթվա վերջին պատրաստվում է մեկնել Մոնակոյի Թագավորություն, որտեղից՝ ետդարձի ճանապարհին, անցնելու է Նիցցայով, մասնակցելու է Պարսամյան վարժարանի հիմնադրման 35 ամյակին: Մեր տեղեկություններով, նրան ուղեկցելու է սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Թե ինչ նպատակով է տիկին Հակոբյանը մեկնում Մոնակո, որտեղ հայ համայնք չկա, հայտնի չէ: Գուցե Աննա Հակոբյանը որոշել է զվարճանա՞լ Մոնակոյի խաղատներում: Նրա գրասենյակն առայժմ որեւէ տեղեկություն չի հրապարակել այս մասին, իսկ  Հակոբյանի օգնականը՝ Զվարթ անունով, որը տիկնոջ «սթաֆում» ԶԼՄ-ներին պատասխանող միակ աշխատողն է, սովորաբար չի պատասխանում զանգերին: 

Բայց մեր տեղեկությունները հաստատեցին սփյուռքի հանձնակատարի գրասենյակից: Զարեհ Սինանյանի խոսնակը՝ Ամալյա Կարապետյանը հայտնեց, որ, այո՝ շաբաթվա վերջին նախատեսված են վարչապետի կնոջ այցեր, հանդիպումներ, որոնց ընթացքում տիկնոջն ուղեկցելու է սփյուռքի գլխավոր հանձնակատարը: 

«Քանի որ օրակարգն ամբողջությամբ վերաբերում է վարչապետի տիկնոջ այցին, ճիշտ կլինի, որ հենց վարչապետի տիկնոջն ուղղեք հարցերը: Պարոն Սինանյանն ուղեկցելու է: Առիթն այն է, որ առաջին տիկինը հրավեր է ստացել՝ մասնակցելու Պարսամյան դպրոցի հիմնադրման 35 ամյակի արարողությանը: Պարոն Սինանյանը եւս հրավեր է ստացել Նիցցայի համայնքից»,- ասաց նա:

Իսկ Մոնակոյում պարոն Սինանյանն ուղեկցելո՞ւ է Աննա Հակոբյանին: «Այցի ընթացքում ծրագրված հանդիպումներին պարոն Սինանյանը ներկա է գտնվելու»,- եղավ պատասխանը: Այցի կազմակերպիչների մասին ոչ մի տվյալ հանձնակատարի գրասենյակը չի հայտնում, քանի որ առաջնային հրավերն ուղղված է եղել Աննա Հակոբյանին: Փաստորեն, տիկին Հակոբյանին հրավիրել է Նիցցայի հայ համայնքը:

Իսկ Նիցցայի հայ համայնքում մեր աղբյուրները հայտնում են, որ վարչապետի կնոջ հետ հանդիպման կազմակերպիչները թուրքահայերն են, մասնավորապես՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման վաղեմի ջատագով, պոլսահայ գործարար Սամսոն Օզարարատը, որը բնակվում է Ֆրանսիայում եւ արդեն 30 տարի թուրքերի լոբբինգն է առաջ տանում: Նա ղեկավարում է SOS Armeni Cote d'Azur կազմակերպությունը եւ իր ազդեցության տակ է պահում Նիցցայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ու Պարսամյան ամենօրյա դպրոցը: Սովորաբար, հենց նա է կազմակերպում ՔՊ-ական իշխանության հանդիպումները: Հունվարին Օզարարատը Երեւանում է եղել, իսկ փետրվարին Նիցցայում ընդունել է սփյուռքի գլխավոր հանձնակատար Սինանյանին, նրա՝ Ֆրանսիա կատարած անհաջող այցի օրերին: Զարեհ Սինանյանն այն ժամանակ մերժվեց Փարիզի սփյուռքահայ ավանդական կազմակերպությունների կողմից։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) նույնիսկ հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ սփյուռքի գերագույն հանձնակատարը Ֆրանսիա է եկել հայ համայնքը պառակտելու ու թուլացնելու համար՝ «փորձելով առաջ մղել փոքր խմբեր, որոնք հանդիսանում են CCAF-ի այլընտրանքը»: Չի բացառվում, որ Նիցցայում Սինանյանը Օզարարատի աջակցությամբ կփորձի սրբագրել, մեղմել փարիզյան խայտառակ ձախողումը: 

Այս անգամ էլ թրքասեր լոբբիստ Օզարարատի հյուրն է լինելու «խաղաղասեր» Աննա Հակոբյանը, բայց այցի պաշտոնական պատրվակը «հայրենասիրական»՝ հայկական ամենօրյա դպրոցն է: Իրական նպատակը, կարծում ենք, պարզ է․ նրանք շատ ընդհանուր թեմաներ կունենան քննարկելու: Պարսամյան դպրոցը կարող է նաեւ հարմար առիթ լինել շրջագայելու, Մոնակոն տեսնելու, ուտել-խմելու: Նույն սերիայից էր 46 հոգանոց պատվիրակության «տուրը» Սանկտ Պետերբուրգ: Ի՞նչ վատ էր որ: Թշվառ պետբյուջեի հաշվին 46 հոգի թռան զով քաղաք, կերան, խմեցին, կենացներ ասացին: Կամ Շվեյցարիա՝ Դավոսի համաժողովին, որպես «կին քաղաքական լիդեր» այցը։ Ի դեպ, հրավիրող կողմը՝ Օզարարատը, մի բանով էլ է հայտնի․ այս անձն է Լիտվայում ՀՀ դեսպան Հովհաննես Իգիթյանի հոգեւոր հայրը, որը 30 եւ ավելի տարի տիրություն է արել նրան եւ Եվրոպայի կարեւոր երկրներից մեկում դեսպան է կարգել։

ՀԳ. Աննա Հակոբյանի գրասենյակի հետ կապվելու մեր բազմաթիվ փորձերը ձախողվեցին: Գրասենյակն ու աշխատակիցներն այլեւս անհասանելի են լրագրողների համար: Թերեւս՝ այցից հետո գոնե պաշտոնական հաղորդագրությամբ կամ Հ1-ի ռեպորտաժով ցույց կտան, որ տիկինը շատ կարեւոր գործերով այցելել է Նիցցայի հայկական համայնք եւ շատ կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայաստան Աննա Հակոբյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին