f

Անկախ

Համաշխարհային առաջատար ընկերությունից՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ․ հակահայաստանի դեմ պայքարի ճանապարհը


Ավետիքն ու Անահիտը ծանոթանում են 1998 թվականին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, որտեղ ընդունվել էին մագիստրոսական ծրագրով ուսումը շարունակելու։ Ծանոթության սկզբում պարզում են, որ երկուսի ծննդյան օրերը նույնն են, հետո արդեն հասկանում են, որ ընդհանուր շատ բան ունեն, ու սովորական ծանոթությունը վերածվում է սիրո, ապա ընտանիքի։ Բայց մինչ ընտանիք կազմելը երկուսն էլ մեկնում են ԱՄՆ աշխարհի առաջատար համալսարաններում կրթությունը շարունակելու։

«Ես ընդունվել էի Բոստոնի մոտ գտնվող Բրենդայսի համալսարան, մեկ տարի հետո Ավետիքն էլ եկավ ու ընդունվեց Հյուսիսային Կարոլինայի համալսարան, որն իր բիզնես կրթության ծրագրով մտնում է լավագույն 20 համալսարանների ցուցակի մեջ,  և որտեղ միջազգային ուսանողները շատ քիչ էին։ Դա տիպիկ ամերիկյան համալսարան էր, բայց Ավետիքը ոչ միայն հեշտությամբ ինտեգրվեց, այլև լավագույն արդյունքների համար ստացավ հատուկ մրցանակ՝ «Highest Academic Achievement Award»։ Նա առաջին միջազգային ուսանողն էր, որ նման մրցանակ էր ստացել այդ համալսարանում»,-պատմում է Ավետիքի կինը՝ Անահիտ Ադամյանը։

Համալսարանն ավարտելուց հետո Ավետիքն անմիջապես հրավեր է ստանում   «Mckinsey & Company» համաշխարհային առաջատար կառավարման խորհրդատվական կազմակերպությունից և 2001 թվականից աշխատանքի անցնում ընկերության Մոսկվայի գրասենյակում:

Աշխարհի ամենահեղինակավոր բիզնես-կառավարման խորհրդատվական ընկերությունում՝ ՄակՔինզիում աշխատելը մոլորակի լավագույն ուսանողներից շատերի երազանքն ու հաջողության նշաձողն է, բայց քչերին է բախտ վիճակում  դառնալ ՄակՔինզիի թիմի անդամ։ Դրա համար անհրաժեշտ են ոչ միայն բացառիկ գիտելիքներ ու կրթություն, այլև անհատական լուրջ որակներ։

Ավետիքն այնտեղ աշխատում է 19 տարի՝ խորհրդականից հասնելով մինչև ընկերության համաշխարհային ղեկավար կազմ։

Այդ ողջ ընթացքում, ինչպես կինն է ասում, Ավետիքի մի ոտքը Հայաստանում էր։ Նա հոդվածների միջոցով ներկայացնում էր իր գաղափարները, մտքերը Հայաստանի ապագայի և զարգացման վերաբերյալ, թե ինչպիսի երկիր պիտի կառուցենք, որ մարդիկ ցանկանան վերադառնալ հայրենիք։ Բայց գրելու հետ մեկտեղ նաև  կոնկրետ ծրագրեր էր նախաձեռնում ու իրականացնում՝  բանակի, կրթության, հայրենադարձության հետ կապված։

Ավետիքի նախաձեռնությամբ և մի խումբ համախոհների ջանքերով ստեղծվում է «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամը, որի նպատակը սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հայրենիք վերադարձն է և նրանց պոտենցիալը Հայաստանի զարգացմանն ուղղելը։

Ավետիքի համար հայրենադարձությունը կարևորագույն խնդիր էր, բայց պակաս կարևոր չէր նաև սփյուռքում հայ մնալու խնդիրը։ Այդ նպատակով 2012 թվականին Երևանի «Այբ» դպրոցի համահիմնադիրների հետ միասին Մոսկվայում հիմնում են «Այբիկ» հայկական մասնավոր դպրոցը, որպեսզի ռուսական միջավայրում ապրող հայ երեխաները հնարավորություն ունենան որակյալ հայկական կրթություն ստանալ։

Ինչ վերաբերում է Ավետիքի՝ Հայաստանի և Արցախի զինված ուժերի զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերին, ապա դրանք իրականացվել և իրականացվում են «Արար» հիմնադրամի միջոցով, որի համահիմնադիրներից է Ավետիք Չալաբյանը։

Կնոջ խոսքով՝ Ավետիքը բանակի ուղղությամբ է կենտրոնացել հատկապես 2016 թ․ քառօրյա պատերազմից հետո՝ ակտիվ համագործակցություն սկսելով Հայաստանի ռազմական կառույցների հետ։ Այդ տարիներին բազմաթիվ գործնական ծրագրեր են կյանքի կոչվել՝ արդիականացնելով ու զարգացնելով ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի զինված ուժերը։

Ավետիքի հետաքրքրությունների կենտրոնում նաև որակյալ սպաների պատրաստման խնդիրն էր։ Այդ նպատակով նա նաև համագործակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հետ։ Չալաբյանը գտնում էր, որ առանց որակյալ կադրերի բանակում հնարավոր չէ լուրջ բարեփոխումներ իրականացնել։

Հրաժեշտ ՄակՔինզին և վերադարձ Հայաստան

2020 թվականին Ավետիք Չալաբյանը որոշում է ընդհատել փայլուն կարիերան, ընտանիքով վերադառնալ Հայաստան և իր ծրագրերն ու գաղափարներն իրագործել անմիջապես հայրենիքում՝ նաև գործնականում ապացուցելով, որ հայրենադարձությունն իր համար զուտ տեսական գաղափարախոսություն չէ։

ՄակՔինզում Ավետիքին հեշտությամբ հրաժեշտ չեն տալիս՝ փորձելով համոզել, որ մնա և շարունակի  աշխատել իրենց հետ։ Բայց որոշումն արդեն կայացված էր։

«Մեր ընտանիքը վերադարձավ երկու փուլով նախ Ավետիքը եկավ մեր երկու որդիների հետ, հետո ես՝ մյուս որդուս և աղջկաս հետ։ Ընդ որում Ավետիքն ու երկու որդիներս վերադարձան Հայաստան 2020 թ սեպտեմբերի 26-ի երեկոյան, իսկ առավոտյան սկսվեց պատերազմը»։

Պատերազմի ժամանակ Ավետիքն ակտիվորեն ներգրավվում է առաջնագիծ ռազմատեխնիկական, նյութական օգնություն ուղարկելու գործին։

Չնայած Հայաստան տեղափոխվելը Ավետիք Չալաբյանի ընտանիքի համար համընկավ  ծանր ժամանակաշրջանի հետ, բայց Անահիտն ասում է, որ ոչ մի վայրկյան չեն փոշմանել իրենց որոշման համար։   

«Պատերազմը մեր մեջ միայն ցավ է ավելացրել, բայց եթե գնաս դրում ապրես, այդ ցավից չես ազատվի, ընդհակառակը»,-ասում է ու հավելում, որ չնայած բոլոր դժվարություններին՝ յուրաքանչյուր հայի համար ապրելու լավագույն վայրը Հայաստանն է։

«Դա միգուցե հնարավոր չէ զգալ, երբ այստեղ ես մշտապես ապրում, բայց դրսում ապրողի և վերադարձողի համար ակնհայտ է։ Որքան էլ դրսում մեծ հաջողությունների հասնես, մեկ է, դու այնտեղ քեզ օտար ես զգում։ Ավետիքի համար Հայաստանն էներգիայի աղբյուր է, նա չի պատկերացնում իր կյանքն առանց Հայաստանի, և դա ոչ թե պաթոսային ինչ-որ խոսքեր են, այլ պարզ իրականություն»։

Ավետիքն ու Անահիտը պատրաստ են, որ իրենց երեք որդիները ծառայեն հայոց բանակում, ավելին, Անահիտի կարծիքով՝ Հայաստանում կանայք նույնպես զինվորական ծառայության պիտի անցնեն, ինչպես Իսրայելում, որը կարող է լինել ոչ մարտական ստորաբաժանումներում։

Հայաստանի ապագայի մասին զրույցներում Ավետիքն ու Անահիտը շատ են խոսել մեր պետության ուժեղ, ինքնիշխան ու հզոր դառնալու հնարավորությունների մասին։ Ավետիքի կարծիքով՝ այդ հնարավորություններն էապես սահմանափակվել են դեռևս 100 տարի առաջ՝ գերտերությունների կողմից, սակայն նույնիսկ այսօր շանս կա վերականգնելու երկրի ողնաշարն ու Հայաստանը դարձնելու տարածաշրջանային զարգացած և ուժեղ պետություն։ «Ավետիքը գտնում է, որ այդ նպատակին հասնելու համար պետք է ունենալ երազանք, տեսլական, որը հիմնված է ոչ թե պարտվելու, մի կերպ գոյատևելու, մնացածին հարմարվելու և մյուսների ասածներն անելու վրա, այլ սեփական նպատակների և ուժերի։ Եթե դու չես ուզում դիմադրել, չես ուզում զարգացնել բանակը, ապա չունես ապագա»։

Ավետիք Չալաբյանը Հայաստանի զարգացման հնարավորությունը տեսնում է հզոր բանակի, հայկական որակյալ ներուժի համախմբման ու հայրենադարձության, որակյալ կրթության մեջ։ Նա կարևորում է նաև ժողովրդագրական աճը։ Հենց այդ պատճառով իր գործունեության առանցքում այդ երեք կարևոր խնդիրերն է դրել։

Քրեակատարողական հիմնարկում գրած նրա վերջին երեք հոդվածները վերաբերում են Հայաստանի ապագայի երեք հիմնասյուներին՝ հայահավաք, արդիականացում, ռազմականացում։ Այդ հոդվածները բավականին հետաքրքիր գաղափարներ ու տեսլական են պարունակում մեր երկրի ապագայի վերաբերյալ և մատնանշում ներկա ճգնաժամից դուրս գալու իրատեսական ելքեր։

Քաղաքական բանտարկյալ

Ակտիվ քաղաքականություն մտնելու որոշումը կայացվել էր՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերն ու հետևանքները։ Ավետիքը հասկանում էր, որ սկսում է պայքար ոչ միայն ներհայաստանյան ապազգային ուժերի դեմ, այլև հանդիպելու է ավելի խորն ու գլոբալ հակազդեցության։

Հատկապես գարնանը, երբ Ավետիքը «Համախմբում» շարժման շրջանակներում սկսում է իր քաղաքական պայքարի նոր փուլը, հնարավոր քաղաքական հետապնդումների բոլոր սցենարները, ընդհուպ՝ ձերբակալություն և կալանք, քննարկել էր կնոջ հետ։

«Ավետիքը հասկանում էր, որ իրեն հետապնդելու են ոչ միայն քաղաքականությամբ զբաղվելու, այլև նրա համար, որ ինքն ակտիվորեն զբաղվում է Արցախի անվտանգության հարցերով, Արցախի հետ անմիջականորեն աշխատելով, Արցախի հարցն անընդհատ բարձրացնելով, և այստեղ կա նաև Ալիևի անձնական շահագրգռվածությունը, որ նման մարդիկ Հայաստանում մեկուսացվեն»։

Հիշենք, որ Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը փոխելու կոչով հանդես եկան նաև Արցախի նախագահը, Արցախի խորհրդարանի ղեկավարն ու պատգամավորները, Արցախի թեմի առաջնորդը, սակայն նրանց կոչը նույնպես հաշվի չառնվեց։

Անահիտը համոզված է՝ վերջիվերջո իրավական այս աբսուրդը մերկանալու է եթե ոչ Հայաստանում, ապա միջազգային դատարանում, պարզապես ափսոս է, որ Ավետիքն իր գիտելիքները, փորձն ու կարողությունները մեր երկրին ծառայեցնելու փոխարեն գտնվում է բանտում։

Պատրա՞ստ է Ավետիք Չալաբյանը Հայաստանի ապագայի կառուցման գործում առաջնային պատասխանատվություն ստանձնել։ Տեսնո՞ւմ է արդյոք Ավետիք Չալաբյանն իրեն Հայաստանի ապագա ղեկավարի դերում։ Անահիտն այս հարցի պատասխանը թողնում է ամուսնուն։

«Իմ կարծիքով՝ Ավետիքի հիմնական նպատակն այս փուլում որոշակի ճակատագրական սխալների կանխումն էր գործող իշխանությունների կողմից։ Պաշտոնը իր համար երբեք նպատակ չի եղել։ Ես, իրեն ճանաչելով, կարող եմ  ասել, որ նա ցանկացած կարգավիճակում կարողանում է հասնել արդյունքների։ Մենք հիմա կարող էինք վայելել մեր ամառային հանգիստն ու չմտածել ոչնչի մասին, իսկ Հայաստանում տեղի ունեցողը պարզապես մեր կողքով անցներ-գնար։ Բայց դա Ավետիքի համար չէ, քանի որ առաջին հերթին նա պատասխանատվություն է զգում իր երկրի հանդեպ, երկրորդ՝ ինչպես արդեն նշեցի, Հայաստանն Ավետիքի համար էներգիայի աղբյուր է, նա չի պատկերացնում իր կյանքն առանց Հայաստանի և Հայաստանից դուրս։ Հետևաբար վստահ եմ, որ Ավետիքն, անկախ իր զբաղեցրած դերից, ամեն ինչ կանի, որպեսզի մեր երկիրը դառնա ավելի լավը, ավելի բարեկեցիկ,  ավելի զարգացած և ուժեղ»։

 

Ավետիք Չալաբյան Հայաստան Հայրենադարձություն Համախմբում շարժում խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին