f

Անկախ

«Ժողովուրդ». Նախկին ընդդիմադիրները թիրախավորում են այլախոհներին


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մի բաճակ սուրճը վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախկին գործընկերների հետ է վայելում Երևանյան աղմուկից դուրս՝ բնության գրկում՝ զով Ենոքավանում: Լուսանկարում «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ Հանրային հեռուստաընկերություն տեղափոխված աշխատակազմն է՝ Տաթև Խաչատրյանը, Աննա Զախարյանը, Սյուզաննա Պողոսյանը, Արուսյակ Մանավազյանն ու Լուսինե Բարսեղյանը։ Նրանք բոլորը «Հայկական ժամանակ» օրաթերթի (որն, ի դեպ, վաղուց չի տպագրվում) աշխատակիցներն են։ Վերջից գանք։ Բարսեղյանը, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանի կինն է, այժմ Հանրայինի լրատվական ծրագրի համակարգողն ու, այսպես ասած, «կոնտենտի» պատասխանատուն է։ Կարճ ասած, նա է որոշում՝ ինչ գնա եթեր, ինչ՝ ոչ։

Մանավազյանը, որ այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է, ՀԺ-ի հաշվապահն է եղել. նա լրագրության հետ առնչություն չունի։ Սյուզան Պողոսյանը Հանրայինի լրատվական ծառայությունում խմբագիր է աշխատում, Աննա Զախարյանն ու Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության լրագրողներ են։ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը փակել է իր թերթն ու հավատարիմ մարդկանց մեկտեղել Հանրային հեռուստաընկերությունում՝ ՀՀ պետբյուջեի հաշվին իրականացնելով անձնական և կուսակցական քարոզչություն։

Իսկ լուսանկարը խոսում է այն մասին, որ գուցե լրագրողները հավաքվել են Աննա Հակոբյանի շուրջ՝ առաջին ձեռքից օրվա քաղաքական իշխանության հրահանգները ստանալու։

Իհարկե, գաղտնիք չէ, որ Հանրային հեռուստաընկերությունը միշտ՝ բոլոր ժամանակներում, ծառայել է օրվա իշխանությանն ու իշխող քաղաքական ուժի գովքն արել, բայց այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2018-ից հետո Հ1-ի հետ, զարմացրել է անգամ հեռուստաընկերության փոքրաթիվ հնաբնակներին, որոնց գլխով հազար հողմեր են անցել։

Նկատենք, որ պետբյուջեի միջոցներով հանրային շահ սպասարկելու կոչված հեռուստաընկերությունը, բացի Փաշինյանի և, առհասարակ, իշխանության մյուս անդամների գովքն անելուց, իշխող ՔՊ-ի ու անձամբ վարչապետի, նրա տիկնոջ գործունեության հասցեին հնչող ցանկացած քննադատության կոշտ արձագանքում է։ Երբեմնի ուլտրաընդդիմադիրները՝ Աննա Հակոբյանի սիրելի աշխատակազմը, անձամբ է պատասխանում ընդդիմախոսների քննադատություններին հեռուստաընկերության համասփյուռ գործիքակազմով՝ իհարկե դրա համար աշխատավարձ ստանալով մեր բոլորի գրպանից։

Ինչ վերաբերում է Հանրայինի լրատվական ծառայության որակին, ապա դրա մասին պատկերացում կազմելու համար բավարար է սոսկ մեր գործընկերներից մեկի Facebook-յան գրառումը կարդալ։ «Այն, ինչ անում է Հ1-ը Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կայացման համար, չի անում ոչ մեկ։ Ապագա լրագրողների համար ևս մեկ ուսումնական տեսանյութ հրապարակեց, թե ինչպես չպե՛տք է հարցազրույց վարել օրվա սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյայի հետ»,- անդրադառնալով ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու Պետրոս Ղազարյանի հարցազրույցին՝ գրում է լրագրողը։

Լրագրողական համքարության մյուս ներկայացուցիչների տեսակետները՝ Հանրային հեռուստաընկերության որակի մասին, կներկայացնենք առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Աննա Հակոբյան Հանրային հեռուստաընկերություն Հայաստան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին