Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ՊՆ ՌՈ ծառայողների հետ, հունիսի 24-ին Իջևան քաղաքի Գետահովիտի փողոցում հայտնաբերել և Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 34-ամյա Ռոման Ջ.-ին, որը հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: