f

Անկախ

Դավիթ Շահնազարյան. «ԵԱՀԿ Մինսկի խմբի վախճանի մասին լուրերը չափազանցեցված են»․ Առավոտ


ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ, այնուամենայնիվ, եվրոպացիներն ընդունում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մնացած հարցերի կարգավորման հիմքը երեք երկրների (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) առաջնորդների երեք հայտարարություններն են, հունիսի 24-ին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:

Այնուհետեւ, պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կիսո՞ւմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարծիքն այն մասին, որ անհրաժեշտ է հրաժեշտ տալ Մինսկի խմբին, Լավրովն ասել էր, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում այդ հարցին չեն անդրադարձել: «Մենք չենք քննարկել Մինսկի խումբը որպես այդպիսին, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ֆրանսիացի եւ ամերիկացի մասնակիցների նախաձեռնությամբ: Բայց հետպատերազմյան կարգավորման գործընթացները մենք, իհարկե, քննարկել ենք: Եվ այս նոր գործընթացների համար հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն են»,- նշել է Լավրովը:
 

Aravot.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ՌԴ արտգործնախարարի վերոնշյալ հայտարարությունը, արտակարգ լիազոր դեսպան, ՀՀ Նախագահի նախկին հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը մեկ նախադասությամբ պատասխանեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի վախճանի մասին լուրերը չափազանցեցված են»: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 10-ին Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր․
 

«Հայաստանի ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է երեք կետից բաղկացած հայտարարություն անեն՝

Անհապաղ դադարեցնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման և սահմանների բացման գործընթացը:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Շուշիի և Հադրութի շրջանների դեօկուպացիան, հաղորդակցական, տրանսպորտային ապաշրջափակումը, դելիմիտացիան պետք է լուծվեն բացառապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Արցախի Հանրապետությունը չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հայաստանի գործող իշխանությունները չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը, և նրանց գործունեությունը լրջագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:

 

Դավիթ Շահնազարյան Արցախի Հանրապետություն ԵԱՀԿ Մինսկի խումբ Հայաստան Սերգեյ Լավրով

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին