f

Անկախ

«Փաստ». Փաշինյանը դիսկոմֆորտի մեջ է


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել, որպեսզի լրանա կառավարության պաշտոնավարման 2 տարին։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե այս հանգամանքը պետք է նշանակալից դերակատարություն ունենա, որպեսզի կառավարությունը ցույց տա, թե հանրության կյանքում ինչ դրական փոփոխությունների ու բարելավումների են իրենք կարողացել հասնել։

Եվ իրոք, սրանից էլ լավ առիթ կառավարության գործունեության արդյունքներն ամփոփելու եւ սեփական բարձր վարկանիշն ի ցույց դնելու համար չի կարող լինել, սակայն, ինչպես երեւում է, գործադիրը եւ նրա ղեկավարը կարծես թե դիսկոմֆորտի մեջ են։

Ճիշտ է՝ մի կողմից համավարակով պայմանավորված արտակարգ դրությունը եւ դրա արդյունքում առաջ եկած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու հարցն է, բայց մյուս կողմից էլ հանրային տրամադրություններում լուրջ փոփոխություններ են նկատվում։ Ներկայիս իշխանությունները չունեն այն վստահության պաշարը, ինչ ունեին երկու, նույնիսկ մեկ տարի առաջ։

Իսկ իշխանությունների վստահության պաշարի նվազումը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ հանրությունն ավելի մեծ ակնկալիքներ ուներ Նիկոլ Փաշինյանից եւ նրա թիմակիցներից, քան իրականում նրանք կարող էին դրանք իրականություն դարձնել։

Եվ հանրային տրամադրություններում նկատվող փոփոխությունները լուրջ ահազանգ են իշխանությունների համար, որպեսզի լարեն իրենց ուժերը ներկայիս ճգնաժամային իրավիճակից սահուն դուրս գալու համար։

Բացի այդ, եթե իշխանություններն ուզում են, որպեսզի հանրության հիասթափությունն ավելի չխորանա, ապա պետք է լիովին անկեղծ լինեն հասարակության հետ, ընդունեն իրենց բացթողումները եւ աշխատեն ուղղել դրանք։

Իսկ ի՞նչ մոտեցում է որդեգրել կառավարությունը այս հարցում։ Պատահակա՞ն է արդյոք, որ վարչապետ Փաշինյանը մի ողջ ուղիղ եթեր է նվիրում «մեծ հիասթափությանը» եւ խոսում նաեւ որոշակի բացթողումների ու դրանց ուղղությամբ կատարվելիք աշխատանքների ուղղությամբ, իհարկե՝ ոչ։

Փաշինյանը, որպես կանոն, նախընտրում է իր ուղիղ եթերները նվիրել ունեցած ձեռքբերումների լուսաբանմանը եւ ընթացիկ հարցերի քննարկմանը, սակայն բովանդակության կտրուկ փոփոխությունը փաստում է, որ Փաշինյանը սկսել է գիտակցել, որ հանրության շրջանում հիասթափություն կա։ 

Թեպետ, այստեղ պետք է շեշտել, թե ինչ շրջանակներում է հիասթափությունը, քանզի հիասթափություն կարող են ունենալ նրանք, որոնք նախկինում կա՛մ հիացած են եղել, կա՛մ գոնե հույսեր են ունեցել:

Ամենայն հավանականությամբ, այդ դժգոհությունները արտակարգ դրությունից հետո իրենց դրսեւորումները կունենան ցույցերի եւ բողոքների տեսքով, քանի որ երկրի սոցիալտնտեսական դրությունը գնալով վատանում է, տնտեսության որոշ ոլորտներում գործունեությունն ուղղակի կանգնած է, իսկ այդ ճյուղերի վերականգնման համար մեծ ժամանակ է պահանջվելու։ Արդյունքում կրճատվում են աշխատատեղերը, եւ հազարավոր մարդիկ մնալու են առանց աշխատանքի։

Սակայն Փաշինյանը, տեղյակ լինելով այս ամենից, այլ մեթոդի է դիմում։ Նա խոսում է ոչ թե ժողովրդի շրջանում առկա հիասթափությունից, այլ ընդգծում է իր քաղաքական հակառակորդների եւ հանրության որոշակի շատ նեղ շերտերի հիասթափության մասին։ Դրանով վերջինս լուծում է այն խնդիրը, որ եթե վաղը քաղաքացիները բողոքի դուրս գան կառավարության առջեւ, ինքը հայտարարի, թե դա իր նշած խմբերի հիասթափության արդյունք է, այլ ոչ թե ժողովրդի։ 

Սակայն նորից նշենք, որ այդ շրջանակները չեն կարող հիասթափված լինել, քանզի հույսեր չեն էլ ունեցել, էլ չասենք «հիանալու» մասին: Ամենաուշագրավն այն է, որ իր ուղիղ եթերը նվիրելով «մեծ հիասթափության» մոդելավորմանը՝ Փաշինյանը մեկ խոսք անգամ չասաց ժողովրդի շրջանում առկա հիասթափության մասին։ 

Սակայն ինչքան էլ Փաշինյանը փորձի պարտակել հանրության շրջանում կուտակված դժգոհությունները եւ այն փորձի միայն մոդելավորել իր քաղաքական հակառակորդների վրա, միեւնույն է, դրանք շուտով իրենց զգալ են տալու եւ կառավարությունը ստիպված է լինելու հաշվի նստել դրանց հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան հիասթափություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին