РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ամփոփելով G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա արդյունքները, հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում «ետդարձի ճանապարհ չկա»։ Գրում է Gazeta.ru-ն։
«Որպես G7 մենք կիսում ենք այն տեսակետը, որ մենք խոսում ենք շատ երկարաժամկետ փոփոխությունների մասին, որոնք երկար ժամանակ կազդեն միջազգային հարաբերությունների վրա», - ասել է Շոլցը՝ մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Միաժամանակ նա հավելել է, որ «Ռուսաստանի հետ հարաբերություններում ետդարձի ճանապարհ չկա»։
Ավելի վաղ Շոլցը դեմ էր արտահայտվել Ռուսաստանի մասնակցությամբ G20-ի գագաթնաժողովի բոյկոտին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերը պահպանելու անհրաժեշտության մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը տպավորված է Ռուսաստանի հետ երկխոսություն պահպանելու Մակրոնի գծով։