f

Անկախ

Մադրիդյան սկզբունքներով Արցախը տեսականորեն կարող էր լինել և՛ Ադրբեջանի կազմից դուրս, և՛ Ադրբեջանի կազմում․ Նիկոլ Փաշինյան


Քարոզչական և այլ բերումներով, երբ ասել ենք՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ, այնպիսի ֆոն է ստեղծվել, որ միանգամից հասկանում են Ադրբեջանի կազմից դուրս, իսկ ո՞վ է դրա մասին ասել։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ պատասխանելով Tert.am-ի հետևյալ հարցերին՝ 2020թ․ նոյեմբերի 9–ի փաստաթղթով ի՞նչ է սահմանված Արցախի կարգավիճակի վերաբերյալ, արդյո՞ք այդ փաստաթղթում հիմք կա, որ Արցախը կարգավիճակ ունենա, բայց Ադրբեջանի կազմում և ինչո՞ւ է Ադրբեջանին ուղարկված առաջարկների  չորրորդ կետը հետևյալ շարադրմամբ՝ Արցախի կարգավիճակի վերջնական լուծում, պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

«Հայկական կողմն ասում է՝  Մադրիդյան սկզբունքներում նման բան կա, որ հանրաքվեի դրվող հարցերը չեն կարող ունենալ որևէ կարգավիճակի սահմանափակում, և ոչ ոք չէր հարցնում Ադրբեջանը ինչու է այդ ձևակերպումը ընդունել։ Որովհետև այդ նույն ձևակերպմամբ Լեռնային Ղարաբաղը կարող է լինել նաև Ադրբեջանի կազմում։ Հետևաբար այն կարգախոսը, թե իբր իրենք բանակցել են, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կեղծ կարգախոս է, որովհետև հենց իրենց բանակցածով նշանակում է, որ ԼՂ-ն կարող էր լինել Ադրբեջանի կազմում։ Այն, որ չի կարող լինել կարգավիճակի որևէ սահմանափակում, նշանակում էր, որ տեսականորեն կարող էր և՛ Ադրբեջանի կազմից դուրս լինել, և՛ Ադրբեջանի կազմում։ Մեր դիվանագիտությունը Մադրիդյան սկզբուքները ներկայացնում է դարակազմիկ հաջողություն, որովհետև ասվում է, որ ԼՂ կարգավիճակը պետք է կողմերի միջև համաձայնեցված ժամկետում որոշվի հանրաքվեով։ Տրամաբանական հարց պետք է հնչեր՝ Ադրբեջանը ինչո՞ւ էր ընդունել այդ առաջարկները։ Մեր իրականության մեջ երբեք այդպիսի հարց չի հնչել։ Ադրբեջանը հասկացել է, որ երբ միջազգային հանրությունով դու արձանագրում ես, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի ապագայում՝ կողմերի համաձայնությամբ, անորոշ տեղում, անորոշ ժամկետներով, անորոշ մասնակիցներով տեղի ունենալիք հանրաքվեով, հայկական կողմը ընդունում է, որ 1991 թ-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով են ոչ մի բան չի որոշել։ Դու քո ձեռքերով կտրում ես այն ճյուղը, որի վրա նստած ես։  Արցախյան հարցում հայկական խոսույթը եղել է այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, որովհետև 1991 թ-ի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով դուրս է եկել Ադրբեջանի կազմից, հետո 2007թ-ին ասում է, որ կարգավիճակը ապագայում պետք է որոշվի՝ չեղարկելով 1991 թ-ի հանրաքվեն»,- ասաց Փաշինյանը։

Մադրիդյան սկզբունքներ Հայաստան Նիկոլ Փաշինյան Արցախյան հիմնախնդիր

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին