f

Անկախ

Սարսափելի է. Բայդենն ու Մակրոնը դատապարտել են Ռուսաստանի կողմից Կրեմենչուգի առևտրի կենտրոնի հրթիռակոծումը, որում ավելի քան 1000 մարդ է եղել


ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը «սարսափելի» են որակել ռուսական զորքի հրթիռային հարվածն ուկրաինական Կրեմենչուգ քաղաքի առևտրի կենտրոնի վրա, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել։

«Ռուսաստանի հարձակումը խաղաղ բնակիչների վրա առևտրի կենտրոնում սարսափելի է: Մենք համերաշխ ենք ուկրաինացի ժողովրդի հետ: Ինչպես ցույց տվեց G7-ի գագաթնաժողովը, Միացյալ Նահանգները, մեր դաշնակիցների և գործընկերների հետ, կշարունակի Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել նման վայրագությունների համար և աջակցել, պաշտպանել Ուկրաինային»,- գրել է Բայդենը Twitter-ում։

«Ռուսաստանի կողմից Կրեմենչուգում առևտրի կենտրոնի հրթիռակոծումը կատարյալ սարսափ է: Մենք կիսում ենք զոհերի ընտանիքների ցավը: Եվ զայրույթը նման ստորության նկատմամբ: Ռուս ժողովուրդը պետք է տեսնի ճշմարտությունը», - գրել է Մակրոնը: 

Հունիսի 27-ին Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կրեմենչուգի առևտրի կենտրոնին։ Հարվածի պահին առևտրի կենտրոնում ավելի քան 1000 այցելու է եղել: Վերջին տվյալներով՝ զոհվել է 16 մարդ, վիրավորվել՝ 59-ը, ավելի քան 40-ն անհետ կորել է։ Փրկարարները շարունակում են հետևանքների վերացումը և տուժածների որոնումը։

ռուս-ուկրաինական պատերազմ Աշխարհում Ջո Բայդեն Էմանուել Մակրոն Ռուսաստան հրթիռակոծություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին