f

Անկախ

Պլստալու երազանքներով ապրող բազմահազար ապուշներին ի գիտություն՝ խաղաղության օրակարգ չկա, չի եղել ու չի լինելու


Ադրբեջանը վերջապես ավարտեց Արցախյան վերջին պատերազմի զոհերի վիճակագրության թղթերով ձևակերպելու գործընթացը՝ անընդհատ խմբագրումներով: 2021 թվականին ալիևյան վարչակարգը հայտարարագրել էր 75647 մահ նախապատերազմական 2019 թվականի 55916 մահ ցուցանիշի համեմատությամբ 19731 ավել մահերով, որոնցից 3307-ը ձևակերպված էին որպես COVID-19-ի պատճառով մահացածներ:

Վերջին խմբագրությամբ վիճակագրության համաձայն 2019 թվականի մահերն աճել են 274-ով՝ կազմելով 56190 մարդ, իսկ 2021 թվականի ցուցանիշն իր հերթին ավելացել է միանգամից 3231-ով՝ հասնելով 78878-ի: Շտկվել է COVID-19-ի նախկին ցուցանիշը. 2020 թվականի 3307 մահացածների մի մասը՝ 665 ննջեցյալ, հաղթահարել են կորոնան, վերջին տվյալներով տարօրինակ համաճարակի զոհերն արդեն 2642 են՝ կրկնակի պակաս 2021 թվականի ցուցանիշից՝ 5717:

Թվային բոլոր այս աճպարարությունները ակնհայտորեն հետապնդում և ունեին մեկ նպատակ՝ 20 հազարի հասնող պատերազմական իրական կորուստների և շահիդների հրապարակայնացված թվային տվյալների անհամապատասխանությունը ձևակերպել թղթերով:

Իսկ հիմա ամենակարևորը՝ 2022 թվականի ապրիլ ամսից սկսած մահացության վիճակագրական ցուցանիշները վերադարձվել են նախապատերազմական վիճակին: Երկար-բարակ անելու, մեր բարբառով ասած՝ սար ու քոլ ընկնելու ժամանակ չկա, ոչ էլ տրամադրություն՝ նոր պատերազմի համար լեգիտիմություն ձևավորելու հետ միասին, ինչի մասին հայտարարեց գործող վարչապետը, Բաքվի լկստան կատուն շատ ավելի գործնական քայլերով է նախապատրաստվում: Պլստալու երազանքներով ապրող բազմահազար ապուշներին ի գիտություն՝ խաղաղության օրակարգ չկա, չի եղել ու չի լինելու: Վերահաս պատերազմը կանխել կամ հաղթել ներկա անողնաշար, անգործունակ, անմեղսունակ կառավարիչներով, ովքեր Մադրիդյան սկզբունքներին հակադրում էին քմծիծաղ առաջացնող Քարվաճառյան հռչակագիրը, անկապություն չէ ուղղակի և ոչ էլ հայրենադավություն, այլ բառի ուղիղ իմաստով էշություն:

Վարդան Բալյանի ՖԲ գրառումը

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Պատերազմ Ադրբեջան Հայաստան խմբագրի ընտրանի

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին