f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛. Մարդը հողերն է հանձնում,կնիկ՝ վայելում


Աննա Հակոբյանի ամուսինը՝ Նիկոլ Փաշինյանը, երեկ ասուլիս էր տալիս ու հերթական անգամ հայտարարեց, որ հողեր է հանձնելու, ճիշտ է՝ դեռ ոչ թե Հայաստանից, այլ` Արցախից։ Նա գրեթե ուղիղ տեքստով ասաց, որ մինչև տարվա վերջ Լաչինի միջանցքը, Բերձորը, Աղավնոն ու Սուսը հանձնելու են Ադրբեջանին, դրա տեղը նոր՝ ավելի բարձրակարգ ճանապարհ են ունենալու արցախցիները, իսկ վերոնշյալ գյուղերի բնակիչներն էլ ստիպված են լինելու լքել իրենց տներն ու տեղափոխվելու այլ բնակավայրեր։ Դրա հարցն էլ են լուծել՝ Արցախի կառավարության բյուջեից գումար կհատկացնեն, որ ապահովեն հերթական տեղահանվածներին կացարանով։ 


Իսկ մինչ Աննա Հակոբյանի ամուսինը հանձնում է Բերձորը, ինքը՝ տիկին Հակոբյանը, զվարճանում է եվրոպաներում։ Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ վարչապետի կինը պատրաստվում է մեկնել Մոնակո եւ Նիցցա՝ սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ։ Հիմա նա «Աննա Հակոբյան» պաշտոնական էջով հաղորդագրությունը հաղորդագրության հետևից է տեղադրում՝ հայաստանցիներին աչքալուսանք տալով, թե ինչ հաճույքների մեջ է Ֆրանսիայի հայտնի լազուրնի ծովափին՝ Նիցցայում, Մոնակոյում, Կաննում։ Մեկ ընթրում է Միջերկրական ծովի ափին գտնվող ռեստորանում, վայելելով Ֆրանսիայի գեղատեսիլ վայրերն ու ծովից փչող զովը, մեկ պաշտոնական ընդունելությունների է արժանանում։


Օրինակ՝ մայիսի 27-ին, ամուսնու տված ասուլիսի օրը, Նիկոլ Փաշինյանի կինը ծաղկավոր սպիտակ զգեստով եւ 2018-ից հետո ձեռք բերած էլիտար քայլվածքով-հայացքով շրջում էր Նիցցայի Պարսամյան մշակութային համալիրում։ Հետո այցելել է Ալպ-Մարիտիմի տարածաշրջանում գտնվող «Սոֆիա Անտիպոլիս» տեխնոպարկ, ճաշել Միջերկրականի ափին գտնվող Promenade ռեստորանում։ Եվ այս ամենի վերաբերյալ նա լուսանկարներ է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում՝ ջիջիլ գցելով Հայաստանի, Արցախի ու հատկապես Բերձորի և Աղավնոյի հուսահատ ու դժբախտ բնակիչներին, որոնց շուտով իր ամուսինը թողնելու է անտուն։

«Երեկ օրն ավարտեցինք Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ընթրիքով՝ Միջերկրականի ափին գտնվող 19 Promenade ռեստորանում, որի սեփականատերը հայ է, մատուցողները հայ էին, հարևան սեղանների շուրջ հայեր էին նստած, և հնչում էր Արփիի հանրահայտ «Մախմուր աղջիկ» երգը»,-ահա այսպես իր շքեղ կյանքի մանրամասներն է ներկայացրել վերջին չորս տարում ցոփ ու շվայտ կյանքով ապրող տիկինը։ Եվ մինչ նրա ամուսինը շարունակում է հանձնել Հայաստանի պատմական ու սուվերեն տարածքները, ոչնչացնել հայերի բոլոր երազանքներն ու իղձերը, նրա կինը վայելում է իշխանությունն ու Միջերկրական ծովը։ Նրանց համար ոչինչ են մեր հազարավոր զոհերն ու կրճատված հայրենիքը, արցախցիների վիշտն ու անհեռանկար ապագան։ Նրանք «պատժում» են հայ ազգին՝ իրենց իշխանության բերելու համար։

 

Աննա Հակոբյան Նիկոլ Փաշինյան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին