Թեկնածուներին չեմ ճանաչում, մասնագիտական առումով գնահատական տալ չեմ կարող: Բայց կարծում եմ, որ երեք թեկնածուներն էլ արժանի չեն Վճռաբեկ դատարանի դատավորի կոչմանը, քանի որ Արթուր Դավթյանը եղել է իշխող քաղաքական խմբակցության անդամ, թիվ մեկ քաղաքական մարմնի ներկայացուցիչ, ուստի չի կարող ողջամիտ փաստարկներ ներկայացնել իր անաչառության վերաբերյալ: Երկրորդ թեկնածուն այսօրվա վարչապետի փաստաբաններից է, ինչը անաչառ դիտորդի մոտ ևս կարող է անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ առաջացնել: Երրորդ թեկնածուն էլ ԲԴԽ անդամ է, որն ամբողջությամբ վարկաբեկվել է և կորցրել լեգիտիմության բոլոր նշույլները, ինչը ևս խոչընդոտ է բարձրագույն դատական ատյանի դատավոր լինելու համար:
Ալեքսանդր Կոչուբաևի ՖԲ գրառումը