f

Անկախ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Եվրոպական միությունը Սյունիքի երեք համայնքներում նախադպրոցական կրթության կենտրոններ են հիմնել


Հունիսի 23-24-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Եվրոպական միության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների համագործակցության արդյունքում Սյունիքի երեք գյուղական բնակավայրերում բացվեցին նախադպրոցական կրթության կենտրոններ: Այս երեք բնակավայրերում բնակվող երեխաները Հայաստանի մի շարք այլ փոքր գյուղական բնակավայրերի երեխաների նման մանկապարտեզ չունենալու պատճառով բաց էին թողնում այդքան կարևոր վաղ մանկական կրթություն ստանալու հնարավորությունը:

«Հայաստանի գյուղական բնակավայրերում բնակվող 3-6 տարեկան երեխաների միայն 16 տոկոսն է մանկապարտեզ հաճախում: Մինչդեռ գիտնականները փաստում են, որ երեխայի ապագայի համար վաղ մանկական կրթությունը չափազանց կարևոր է, այն իսկապես նպաստում է երեխաների կրթական առաջադիմությանը՝ նրանց համար ստեղծելով ապագայում ավելի մեծ հաջողությունների հասնելու հնարավորություն: Շահում են երեխաները, ծնողները, հասարակությունը և մեծ հաշվով, շահում է պետությունը: Ապացուցված է՝ վաղ մանկական կրթության մեջ ներդրված ամեն մեկ դոլարի դիմաց  գրանցվում է 6-ից 17 ԱՄՆ դոլարի վերադարձ»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:

Այսուհետ, Սյունիքի երեք գյուղական բնակավայրերում բնակվող 0-6 տարեկան ավելի քան 123 երեխա, նախքան դպրոց հաճախելը, հնարավորություն կստանա հաճախել այլընտրանքային նախադպրոցական հաստատություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի այլընտրանքային մոդելով ստեղծված այս կենտրոնները ծախսարդյունավետ են և հնարավորություն են տալիս փոքր համայնքներին հեշտությամբ ստանձնել կենտրոնի պահպանման ծախսերը:

«Մանկապարտեզ չունենալու խնդիրը Հարթաշենի բնակիչներին ամենահուզող խնդիրներից մեկն էր: Ուրախ եմ, որ այսօրվանից սկսած, համայնքի 3-6 տարեկան 19 փոքրիկներն այլևս կարող են մանկապարտեզ հաճախել հենց իրենց համայնքում, այլևս ստիպված չեն լինի երկար ճանապարհ գնալ, հատկապես ձմռանը և հասնել Գորիս նախադպրոցական կրթություն ստանալու համար: Քիչ-քիչ մեր փոքրիկների համար կարողանում ենք ստեղծել բարեկեցիկ միջավայր, որտեղ իրենց մանկությունն անցնելու է գունեղ, ստանալու են կրթություն, դաստիարակություն: Ի վերջո, սահմանամերձ բնակավայրում մենք լուծում ենք կենսական նշանակության խնդիրներ»,-բացման ելույթում ասաց Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:

«Այսօր Տեղ համայնքի երկու բնակավայրերում՝ Քարաշենում և Խոզնավարում մեծ տոն է: Վերջապես այս բնակավայրերում էլ բացվեց նախադպրոցական կենտրոն, որտեղ ամեն ինչ կա, որ Քարաշենում 21, իսկ Խոզնավարում 24 երեխա հաճախեն, խաղան, կարդան, սովորեն: Ի դեպ, Խոզնավարի նախակրթարանը հիմնելու գործում մեզ օգնել է նաև Գերմանիայի դեսպանատունը: Համայնքի բոլոր բնակիչների անունից շնորհակալ ենք այն բոլոր կազմակերպություներին և մարդկանց ում լուման կա այս բարի ու կարևոր գործում»,- ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այօր» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Քայլ առ քայլ» հիմնադրամի հետ համագործակցությամբ վերանորոգել է համայնքների տրամադրած առանձնացված հատուկ սենյակները, վերանորոգել/հիմնել սենյակին կից սանհանգույցներ, կահավորել կենտրոնները, տրամադրել կրթական և դիդակտիկ նյութեր, գրքեր և խաղեր: Տեղադրվել են նաև արևային պանելներ՝ նվազեցնելու ջեռուցման և հետևաբար՝ պահպանման ծախսերը: Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են դաստիարակները՝ զինվելով երեխաների և հատկապես խառը տարիքային խմբերի հետ աշխատելու նոր մեթոդոլոգիաներով։

«Հայտնի է, որ երեխայի ուղեղը առավել ինտենսիվ զարգանում է կյանքի առաջին տարիների ընթացքում, հետևաբար երեխաների հետագա հաջողությունները կախված են նրանից, թե ինչ և ինչպես են սովորեցնում նրանց ծնողները և մանկավարժները կյանքի առաջին տարիներին,- նշեց Քայլ առ Քայլ հիմնադրամի տնօրեն Մարինե Մկրտչյանը, - Վերապատրաստումների, մենթորական այցելությունների միջոցով դաստիարակները սովորել են ուսումնական գործընթացը կազմակերպել երեխայակենտրոն ուսուցման մոտեցումների հիման վրա, որը կստեղծի այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա ազատ ու անկաշկանդ դրսևորել իր ողջ ներուժը: Միևնույն ժամանակ մեծ ուշադրություն կդարձվի խմբասենյակում խմբային խաղերի և գործնական աշխատանքների կազմակերպմանը»:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկեր նախարարությունների և այլ գործընկերների հետ դեռ 2015 թվականին սկսեց փորձարկել այս մոդելը: Այլընտրանքային մոդելով նախադպրոցական կենտրոններ հիմնվել են արդեն 16 գյուղական համայնքներում: Եվրոպական միության աջակցությամբ մինչև 2023 թ-ի ավարտը ևս 25 գյուղական համայնքի երեխաներ կկարողանան հաճախել այլընտրանքային մանկապարտեզներ: Սրանով ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև նպաստում է ազգային ծրագրին, այն է՝ հասնել նախակրթարաններում 70 տոկոս ընդգրկվածության և դրանով իսկ նվազեցնելով գյուղական վայրերի և երկրի այլ բնակավայրերի միջև առկա նախադպրոցական ընդգրկվածության միջև եղած տարբերությունը», - ամփոփեց տկն Մեստրոնին:

Բացի այդ, Արգենտինայի հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատանքներ է իրականացնում Գորիսի թիվ 5 մանկապարտեզը վերանորոգելու և կահավորելու ուղղությամբ, որպեսզի երեխաները սովորելու համար ապահով և անվտանգ միջավայր ունենան: Վերանորոգման արդյունքում համայնքը կկարողանալ ավելի շատ երեխաների ընդունել մանկապարտեզ:

ՅՈՒՆԻՍԵՖ ԵՄ նախադպրոցական կրթության կենտրոններ Հայաստան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին