f

Անկախ

«Յանդեքսի» տասնյակ վարորդներ դժգոհում են միջնորդավճարի բարձրացումից, ընկերությունից էլ պնդում են՝ այն խուսափելի է


«Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները մի քանի օր է՝ բողոքում են ծառայության միջնորդավճարի բարձրացումից: Միջնորդավճարը 16 %-ից դարձել է 18.4 տոկոս:

«Եթե քսան հազար դրամի պատվեր են ունենում, յոթ հազարը վճարում ենք իրենց, որից յոթ հազարը իրենց ենք տալիս, մոտ հինգ հազար վառելիքի համար ենք վճարում, եւ կարելի է ասել՝ մեզ ոչինչ չի մնում այդքան պատվերի դիմաց»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց վարորդ Արթուր Զոհրաբյանը:

Վարորդի խոսքով՝ նախօրեին տասնյակ վարորդներ հանդիպել են ընկերության ներկայացուցիչների հետ, սակայն իրենց բավարարող պատասխաններ չեն ստացել: «Մեզ ասացին՝ եթե չեք ուզում, մի վարեք: Բայց մենք պատրաստվում ենք բողոքել մինչեւ վերջ, ավտոերթեր անցկացնել, ինչ-որ պահի անջատել ծրագիրը»,- ասաց վարորդը:

Ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանի խոսքով՝ ծառայության գինն ավելացել է ամբողջ աշխարհում, իսկ իրենք փորձել են բարձրացումն անել հնարավորինս ուշ եւ մինիմալ կերպով՝ համապատասխան Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին:

«Միջնորդավճարը մեր ծառաթյան միակ աղբյուրն է, այն երկրներում, որտեղ գոյություն ունի «Յանդեքս» ծառայությունը միջնորդավճարը բարձրանում է առավել արագ եւ առավել բարձր տոկոսով՝ մինչդեռ մեր երկիրն այդ երկրների շարքում ամենացածր միջնորդավճար ունեցնող է»,- նշեց Ավետիս Գասպարյանը:

Նրա խոսքով՝ վերջին անգամ սակագնի բարձրացում եղել էր երեք տարի առաջ: Սակագնի բարձրացման շնորհիվ ավելանում են նոր ծառայություններ, բարձրանում է գործողների որակը եւ ապահովվում է համակարգի անխափան աշխատանքը:

«Եթե մենք այս փոփոխությունները չանենք, վարորդներն ավելի շատ կորցնելու են, քան շահելու: Մենք թափանցիկ ընկերություն ենք եւ չենք կարող խոչընդոտել նրանց բողոքի արտահայտումը, հեռացնել ծառայությունից կամ սահմանափակել մուտքը, սակայն նրանք մի խմբի վարորդներ են եւ չեն կարող ներկայացնել բոլոր վերաբերմունքը եւ մտածողությունը: Մենք չունենք սահմանափակում եւ չենք ասում, որ եթե վարորդը որոշում է դուրս գալ «Յանդեքս» համակարգից, ապա չի կարող վերադառնալ կամ միաժամանակ իրավունք չի ունենա այլ համակարգում աշխատելու: Իրավունքն իրենցն է»,- ընդգծեց Ավետիս Գասպարյանը:

«Յանդեքս» տաքսի դժգոհություն Հայաստան

Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
Ավելին
Ավելին